Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը
08/05/2025 15:20
Կիսվել

Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը

Fastex-ը ս.թ. ապրիլի 30-ից մայիսի 1-ը մասնակցել է Դուբայում կայացած Token 2049-ին՝ ստանձնելով միջոցառման պլատինե հովանավորի դերը։ Fastex-ը ներկայացրել է Web3-ում գործարկված իր ժամանակակից լուծումները, ոլորտում մրցունակ և արդեն հայտնի պրոդուկտները, YoWallet  կրիպտո-պահառուական դրամապանակը և Fastex-ի նախընտրելի Bahamut բլոկչեյնը՝ PoSA նորարական ալգորիթմով։

Token 2049-ը միավորում է կրիպտո ոլորտի մասնագետների, առաջատար ընկերությունների և ներդրողների՝ ներկայացնելով  Web3 վերջին նորարարությունները, պրոդուկտներն ու կարևոր իրադարձությունները: Այս տարի միջոցառմանը ելույթներով հանդես են եկել համաշխարհային այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են «Թրամփ» կազմակերպության փոխտնօրեն, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին` Էրիկ Թրամփը,  Binance-ի հիմնադիր CZ-ն և TRON-ի հիմնադիր Ջասթին Սանը։

Միջոցառմանը նախորդող օրը «Դուբայ» մոլում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյսում Fastex-ը նախաձեռնել էր «Օրենսդրական կարգավորումները կրիպտոյում» թեմայով հանդիպում, որի ընթացքում առաջատար միջազգային կազմակերպությունների իրավաբանական բաժինների ներկայացուցիչներ և օրենսդրական կարգավորումներով զբաղվող մասնագետներ ունեցել են քննարկումներ, անդրադարձել կրիպտոակտիվների ոլորտում առկա մարտահրավերներին և առաջիկա զարգացումներին։

Token 2049-ի ընթացքում IO.NET գլխավոր բեմից Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը ելույթ է ունեցել «Ապակենտրոնացված ֆինանսներ․ թույլատրելին և անթույլատրելին» թեմայով՝ կիսվելով իրավական կարգավորումներում առկա մարտահրավերներով  և սահմանափակումներով: Token 2049-ի շրջանակում պրն. Խաչատրյանը NEAR Protocol, Tezos և տվյալների վերլուծությամբ զբաղվող Nansen հարթակի ներկայացուցիչների հետ, քննարկել է նորարությունների և առկա օրենսդրական կարգավորումներ ինտեգրելու հնարավորությունները։

Fastex-ն անցկացրել է նաև Future Confidence համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Fastex-ի վերջին նորությունները` YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը, YoPhone-ը, YoSIM-ը և YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագիրը և դրա աջակցությամբ վերջերս ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։

Token 2049-ի շրջանակում Fastex-ի տաղավար է այցելել YoHealth բրենդի դեսպան, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։

Fastex-ի աջակցությամբ Cointelegraph-ի  հետ համատեղ իրականցվել է նաև LONGITUDE միջոցառումը, որը համախմբել էր Layer 1 (1-ին մակարդակ) բլոկչեյն և կրիպտո հարթակներից շուրջ 350 այցելուի։

Fastex-ի հաջորդ կանգառը Հյուսիսային Ամերիկան է, որտեղ էկոհամակարգը մասնակցելու է Տորոնտոյում կայանալիք Consensus 2025-ին և Bitcoin 2025-ին, որը տեղի կունենա Լաս Վեգասում։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45