
Վրաստանում 18749 քաղաքացի օգտվել է կենսաթոշակային կուտակումներից
Վրաստանի կենսաթոշակային համակարգում ընդգրկված է ավելի քան 1.6 միլիոն քաղաքացի:
Վրաստանի կենսաթոշակային գործակալության տվյալներով՝ երկրում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը հասել է 1 միլիոն 612 հազարի:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ, կուտակային կենսաթոշակի հնարավորությունից արդեն օգտվել է 18749 քաղաքացի, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է 79.2 միլիոն լարի։
«Կենսաթոշակային ակտիվների արժեքը կազմում է 6.7 միլիարդ լարի, որից ավելի քան 1.6 միլիարդ լարին գեներացված շահույթն է», – նշվում է կենսաթոշակային ֆոնդի հայտարարության մեջ։