Ֆինանսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 67.62-1.10 WTI - 62.51-1.64
COMEX:  GOLD - 4874.50-1.92 SILVER - 73.45-1.74
COMEX:  PLATINUM - 2057.70+1.61
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 153.47+0.27 EUR/GBP - 1.1842+0.03
FOREX:  EUR/USD - 1.1842+0.03 GBP/USD - 1.3552-0.40
STOCKS RUS:  RTSI - 1135.20-0.77
STOCKS US: DOW JONES - 49533.19+0.07 NASDAQ - 22578.38+0.14
STOCKS US: S&P 500 - 6843.22+0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 56566.49-0.42 TOPIX - 3761.55-0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.00 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10556.17+0.79 CAC40 - 8361.46+0.54
STOCKS EUR:  DAX - 24998.40+0.80
17/02/2026  CBA:  USD - 376.83-0.84 GBP - 512.34-3.18
17/02/2026  CBA:  EURO - 446.28-1.86
17/02/2026  CBA:  GOLD - 60239-412 SILVER - 933.97-5.24
ԵՄ-ն ավելի քան 300 միլիոն եվրո է ծախսել Իլոն Մասկի հետ կապված ընկերությունների հետ պայմանագրերի վրա
13/05/2025 14:54
Կիսվել

ԵՄ-ն ավելի քան 300 միլիոն եվրո է ծախսել Իլոն Մասկի հետ կապված ընկերությունների հետ պայմանագրերի վրա

Եվրոպական հանձնաժողովը շուրջ 339 միլիոն եվրո է ծախսել պայմանագրերի վրա այն ընկերությունների հետ, որոնք կապված են Իլոն Մասկի հետ։ Այս մասին հայտնում է եվրոպական Politico պարբերականը։

Ըստ այդ տեղեկությունների՝ մասնավորապես Եվրոպական տիեզերական գործակալությունը 2024 թվականին 180 միլիոն եվրո է հատկացրել Մասկին պատկանող SpaceX ընկերության հետ պայմանագրերի համար՝ արբանյակների արձակման նպատակով՝ եվրոպական գլոբալ նավիգացիոն համակարգը բարելավելու նպատակով։ 158 միլիոն եվրո էլ ուղղվել է Tesla-ի հետ պայմանավորվածությունների կնքմանն՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների կառուցումը Եվրոպայում ապահովելու համար։ Բացի այդ, շուրջ 630 հազար եվրո ծախսվել է գովազդ գնելու վրա X հարթակում: Եվրոպական հանձնաժողովից հայտնել են, որ 2023 թվականի հոկտեմբերից դադարեցրել են գովազդ գնելու գործարքներն այդ հարթակում։

Politico-ի տվյալները հիմնված են Եվրոպայի խորհրդարանի «կանաչների» խմբակցության պատգամավոր Դանիել Ֆրոյնդի հարցման պատասխանի վրա։ Վերջինս մարտին կոչ էր արել հրապարակել ԵՄ-ի բոլոր այն ծախսերը, որոնք ուղղվել են ամերիկացի միլիարդատիրոջ ընկերություններին։

Ավելի վաղ Մասկը բազմիցս քննադատել էր եվրոպացի առաջնորդներին։

17/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.83
-0.84
Եվրո (EUR)
446.28
-1.86
Ռուբլի (RUR)
4.9073
-0.0013
Լարի (GEL)
140.74
-0.18
60239
-412
Արծաթ
933.97
-5.24