Բիզնես

USD BUY - 384.00-0.50 USD SELL - 387.00+1.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 452.00+3.50
OIL:  BRENT - 68.01-2.58 WTI - 65.25-2.38
COMEX:  GOLD - 3342.30-0.73 SILVER - 35.88-0.58
COMEX:  PLATINUM - 1318.20+2.04
LME:  ALUMINIUM - 2588.50+1.53 COPPER - 9667.50+0.35
LME:  NICKEL - 14804.00-1.38 TIN - 32693.00+0.03
LME:  LEAD - 2003.00+0.55 ZINC - 2687.00+2.15
FOREX:  USD/JPY - 144.97-0.36 EUR/GBP - 1.1614+0.09
FOREX:  EUR/USD - 1.1614+0.09 GBP/USD - 1.3609+0.37
STOCKS RUS:  RTSI - 1103.11-0.66
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.00 NASDAQ - 19630.97+0.00
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38790.56+1.14 TOPIX - 2781.35+0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 24177.07+2.06 SSEC - 3420.57+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04+0.00 CAC40 - 7537.57+0.00
STOCKS EUR:  DAX - 23269.01+0.00
24/06/2025  CBA:  USD - 385.62-0.46 GBP - 524.83+8.29
24/06/2025  CBA:  EURO - 447.28+4.68
24/06/2025  CBA:  GOLD - 41912+103 SILVER - 447.94-0.53
Հավանաբար Toyota-ն նոր RAV4-ը կներկայացնի մայիսի 21-ին
13/05/2025 18:20
Կիսվել

Հավանաբար Toyota-ն նոր RAV4-ը կներկայացնի մայիսի 21-ին

Toyota-ն հրապարակել է նոր ավտոմեքենայի առաջին պատկերները, որը մեծ հավանականությամբ հանդիսանում է RAV4-ի վեցերորդ սերունդը։ Թեև մոդելը պաշտոնապես դեռևս չի անվանվել, ինչպես արտաքին լուսանկարները, այնպես էլ ավելի վաղ հրապարակված՝ թաքնված պրոտոտիպերի «լրտեսական» նկարները ճանապարհային փորձարկումներից հուշում են հենց այս հայտնի քրոսովերի մասին։

Ենթադրելի է, որ նոր RAV4-ը ստացել է ավելի արտահայտված «offroad» տեսք՝ ոգեշնչված վերջին Land Cruiser մոդելից։ Ավտոմեքենան ստացել է առավել արտահայտիչ անկյունային թափքի ձևավորում, որն ընդգծում է դրա գործնական ոճը։

Ռեգո Ինշուրանս

Թեև Toyota-ն դեռ չի բացահայտել տեխնիկական մանրամասները, սպասվում է, որ կպահպանվի 2.5-լիտրանոց հիբրիդային շարժիչային համակարգը՝ առջևի (4×2) և ամբողջական (4×4) քարշակով, ինչպես ներկայիս հինգերորդ սերնդի (XA50) մոդելում։ Պլագին-հիբրիդային տարբերակը՝ ամբողջական քարշակով, ամենայն հավանականությամբ նույնպես կմնա, սակայն էլեկտրական ընթացքի պահուստը կմեծանա։ Հիշեցնենք, որ ներկայիս տարբերակը մեկ լիցքավորմամբ անցնում է մինչև 75 կմ:

Նոր մոդելի շնորհանդեսը նախատեսված է մայիսի 21-ին։ Ենթադրաբար նոր RAV4-ը վաճառքում կհայտնվի տարեվերջին:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

24/06/2025
դրամ
Դոլար (USD)
385.62
-0.46
Եվրո (EUR)
447.28
+4.68
Ռուբլի (RUR)
4.9287
-0.0027
Լարի (GEL)
141.59
-0.14
41912
+103
Արծաթ
447.94
-0.53