Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԵՎՐՈՊԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԻՃԱԿԸ
21/06/2013 10:49
Կիսվել

ԵՎՐՈՊԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԻՃԱԿԸ

Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության կողմից կազմակերպվել է Հայաստանի պետական հատվածում կոռուպցիայի վիճակի մասին սեմինար, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սեմինարին վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ և վստահեցրել, որ կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ մասնագիտական քննարկումները, որոնք հնարավորություն կտան մշակել հստակ ռազմավարություն և բացահայտել ճշգրիտ թիրախներ:  

«Այդ տեսակետից, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որը մշակվել է Եվրամիության փորձագետների անմիջական մասնակցությամբ, տվել է իր դրական արդյունքները: Մասնավորապես, մենք, հիմք ընդունելով ԵՄ փորձագետների կարծիքը, ընդունեցինք քաղաքական որոշում և ամեն տարվա համար պետք է ունենանք 2-3 հստակ թիրախներ, միջոցառումների ծրագիր, որը պետք է հանրությանը ցույց տա մեր արձանագրած արդյունքները: Պետք է թիրախավորել շոշափելի, կարևորագույն 2-3 հիմնարար խնդիր և պրոֆեսիոնալ մասնագիտական վերլուծություն, թե այդ բնագավառներում որոնք են կոռուպցիան ծնող պատճառները և ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի վերացնենք դրանք»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկն էլ կարգավորիչ Գիլյոտինն է, որի նպատակն է ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների վերացումը: Վարչապետը նշել է, որ շնորհիվ Եվրամիության ու դոնոր կազմակերպությունների օժանդակության՝ այդ ծրագիրն այսօր արդյունավետորեն է աշխատում: Առաջին օրենսդրական փոփոխություններն արդեն կատարվել են, հանձնաժողովի կողմից ընդունվել է համապատասխան մեթոդաբանություն, թե ինչպես պետք է այն գործի, ընտրի թիրախներն ու գործառույթներն իրականացնելու մեթոդը, որպեսզի կարճ ժամանակում ստացվեն էֆեկտիվ արդյունքներ:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հիշատակել է մի քանի ծրագրեր, որոնք ևս դրական արդյունքներ են տվել: Այդ տեսակետից, վարչապետն առանձնացրել է ձեռնարկությունների գրանցման միասնական ռեգիստրում էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն է տվել ՀՀ-ում ձեռնարկությունների գրանցման ուղղությամբ կոռուպցիոն ռիսկերը հասցնել նվազագույնի:

«Այսօր Հայաստանում հնարավոր է էլեկտրոնային եղանակով, տնից դուրս չգալով 15 րոպեում ձեռնարկություն գրանցել: Սա նույնպես Doing Business-ի համար բարենպաստ միջավայր է ստեղծել: Կարելի է հիշատակել կադաստրում իրականացված միջոցառումները, որոնք էապես նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը: Ներդրվել է էլեկտրոնային միասնական տվյալների բազա, սպասարկման մեկ պատուհանի սկզբունք և մեր քաղաքացիների գնահատմամբ սա այն բնագավառն է, որտեղ արձանագրվել է լուրջ առաջընթաց»,- նկատել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը թիրախավորել է երկու ոլորտ, որտեղ պետք է իրականացվեն հակակոռուպցիոն միջոցառումներ: Առաջինը դատական համակարգն է, երկրորդը՝ առողջապահության ոլորտը, որովհետև, ըստ Տիգրան Սարգսյանի, այն առնչվում է հազարավոր մարդկանց հետ: «Եթե մենք կարողանանք առողջապահության ոլորտում շոշափելի արդյունքներ արձանագրել, ապա բնակչության կողմից կլինի վստահություն, որ կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է դրական արդյունքներ»,- նշել է կառավարության ղեկավարը և շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ հակակոռուպցիոն բնագավառում համագործակցության համար:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11