
«ԱԷՐՈՖԼՈՏ»-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 15% ԱՃ
Ընթացիկ տարվա համար ռուսական խոշոր ավիափոխադրող «ԱԷՐՈՖԼՈՏ» ընկերությունն ակնկալում է ուղևորափոխադրումների ծավալի 15%-ից ոչ պակաս աճ: Սպասվում է, որ տարվա կտրվածքով ուղևորափոխադրումների ծավալը կկազմի մոտ 20,3 մլն մարդ:
Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով «ԱԷՐՈՖԼՈՏ»-ի ուղևորափոխադրումների ծավալը տարեկան կտրվածքով աճել էր 24,6%-ով և կազմել 17,6 մլն մարդ:
Վերլուծաբանները նշում են, որ ուղևորափոխադրումների ծավալի վրա կարող են ազդել Ռուսաստանի ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշները: