
2014Թ.-ԻՑ ԼԱՏՎԻԱՆ ԿԴԱՌՆԱ ԵՎՐՈԳՈՏՈՒ ԱՆԴԱՄ
Երեկ՝ հունիսի 20-ին, Եվրոպական արժույթի միասնական գոտու անդամ երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբը) հաստատվել է Լատվիայի միացումը Եվրոգոտուն: Սպասվում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից Լատվիան կդառնա Եվրոգոտու 18-րդ երկիրը:
Եվրախմբի նիստի ժամանակ քննարկվել և հաստատվել է Եվրագոտուն Լատվիայի միացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցը:
Միևնույն ժամանակ, նշվել է, որ Լատվիայի բնակչությունը Եվրոգոտուն միանալու գործընթացի հետ կապված որոշակի մտավախություններ ունի: