ԱՐԳԵԼՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ «ՔՐԻՆՈՍ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով Թուրքիայի Հանրապետության Կոնյա բնակավայրից ներկրած «Քրինոս» ապրանքային նշանի թահինի քունջութային մածուկից, «Սալմոնելլա Մոնտեվիդեո» և «Սալմոնելլա Մբանդակա» շտամներով պայմանավորված, ԱՄՆ-ի վեց նահանգներում և Նոր Զելանդիայում արձանագրված «սալմոնելոզ» հիվանդության բռնկման դեպքերի վերաբերյալ «Սննդամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցի» (INFOSAN Alert) կողմից ստացված հաղորդագրությունը, արգելվել է Թուրքիայի Հանրապետությունում արտադրված «Քրինոս» ապրանքային նշանի թահինի քունջութային մածուկի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: