Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ
26/05/2025 11:37
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ

Մայիսի 25-ին Երևանում՝ Գազպրոմ Արմենիա ուսումնասպորտային համալիրում, տեղի ունեցավ FPV դրոնների ամենամյա «Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցարշավը, որը կազմակերպվել էր «ArmDrone համայնք» հասարակական կազմակերպության կողմից՝ Ucom-ի աջակցությամբ։

Մրցարշավն ունեցավ ավելի քան 40 մասնակից՝ 11-ից 60 տարեկան, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Մասնակիցների թվում կային ինչպես սկսնակ, այնպես էլ մասնագիտական մեծ փորձ ունեցող օպերատորներ, որոնք արդեն հանդես են եկել տարբեր միջազգային մրցարշավերում։

Մրցարշավը ներառում էր երեք անվանակարգ՝ նախատեսված սկսնակների, միջին մակարդակի և պրոֆեսիոնալ օպերատորների համար։

Ամենամյա մրցարշավի նպատակն է խթանել FPV Drone Racing սպորտաձևի զարգացումը Հայաստանում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ, նպաստել տեխնոլոգիական կրթությանը, երիտասարդների ներգրավմանը, ինչպես նաև ձևավորել համագործակցության հարթակ ոլորտի մասնագետների միջև։

«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում ակտիվորեն աջակցում է տարբեր նախագծերի, որոնք ուղղված են Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում երիտասարդները նման նախաձեռնություններով են հանդես գալիս ու առավել ևս, միջազգային կապեր են ստեղծում Հայաստանի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս տարի մասնակցությունը գրեթե եռապատկվեց, և մենք մեծ հնարավորություն ստացանք առաջին անգամ նախընտրական փուլ անցկացնել՝ ընդգրկելով նոր երկրներից բազմաթիվ առաջատար թիմերի և մասնակիցների։ Այս աճն ապացուցում է՝ FPV Drone Racing սպորտաձևը հայտվել է տարածաշրջանի և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում», – ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավի արդյունքներով սկսնակների, միջին մակարդակի և պրոֆեսիոնալ օպերատորների համապատասխանաբար հաղթողներ ճանաչվեցին՝ սկսնակներից  Լեվոն Կարապետյանը (1-ին տեղ), Սարգիս Մկրտչյանը (2-րդ տեղ), Վահագն Հովհաննիսյանը (3-րդ տեղ), միջին փորձառության օպերատորներից Գեվորգ Գաբրիելյանը (1-ին տեղ), Սեդրակ Խաչատրյանը (2-րդ տեղ) և Դավիթ Դավթյան (3-րդ տեղ), պրոֆեսիոնալներից Դանիիլ Տոլստոուխովը (1-ին տեղ), Դիմա Սվետլովը (2-րդ տեղ), Եվգենի Ստաշկեվիչը (3-րդ տեղ)։

Ucom-ի հատուկ մրցանակը՝ որպես մրցարշավի գլխավոր հովանավոր հանձնեց պարոն Յիրիկյանը  Ռոբերտ Մուղդուսյանին։

Հայաստանից լավագույն մասնակիցները առաջիկայում հնարավորություն կունենան ներկայացնելու մեր երկիրը Վրաստանում կայանալիք միջազգային մրցարշավում։

 «ArmDrone համայնք» ՀԿ-ն հիմնադրվել է 2022թ-ին՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում Հայաստանում զարգացնել ԱԹՍ-ների դերը և կիրառությունը տարբեր բնագավառներում, հիմնել համայնք՝ զարգացնելու անօդաչու թռչող սարքերի մշակույթը, ձևավորելու միջազգային Drone Racing սպորտաձևը, կրթելու որակյալ մասնագետների:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08