ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄՈՒՄ Է 5.2%
2013 թվականի մայիս ամսվա արդյունքներով Ռուսաստանում գործազրկության մակարդակը կազմել է 5,2%: Նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլին ցուցանիշը կազմել էր 5,6%: Այս մասին հաղորդում է Ռոսստատ վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու ամսում երկրում զբաղվածության մակարդակը կազմել է 65%` ապրիլին գրանցված 64,5% ցուցանիշի դիմաց:
Հաշվետու ամսվա արդյունքներով Ռուսաստանում գործազուրկների միջին տարիքը կազմել է 36,2 տարի: