Բիզնես

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.00-0.50
EUR BUY - 434.00-1.00 EUR SELL - 441.00-1.00
OIL:  BRENT - 64.58-0.31 WTI - 61.31-0.73
COMEX:  GOLD - 3341.00-0.50 SILVER - 33.48-0.48
COMEX:  PLATINUM - 1084.30-0.54
LME:  ALUMINIUM - 2463.50-0.32 COPPER - 9610.00+0.95
LME:  NICKEL - 15594.00+0.49 TIN - 32819.00-0.80
LME:  LEAD - 1991.00+0.53 ZINC - 2701.50-0.33
FOREX:  USD/JPY - 142.41-0.09 EUR/GBP - 1.1396+0.28
FOREX:  EUR/USD - 1.1396+0.28 GBP/USD - 1.3571+0.26
STOCKS RUS:  RTSI - 1067.69-2.47
STOCKS US: DOW JONES - 41603.07+0.00 NASDAQ - 18737.21+0.00
STOCKS US: S&P 500 - 5802.82+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 37724.11+0.51 TOPIX - 2769.49+0.64
STOCKS CHINA:  HANG SENG - 23381.99+0.43 SSEC - 3340.69-0.18
STOCKS EUR:  FTSE100 - 8717.97+0.00 CAC40 - 7828.13+1.21
STOCKS EUR:  DAX - 24027.65+1.68
27/05/2025  CBA:  USD - 384.36+0.22 GBP - 520.54-0.47
27/05/2025  CBA:  EURO - 436.02-1.25
27/05/2025  CBA:  GOLD - 41307+24 SILVER - 519.94+0
Toyota-ն որոշել է արտադրությունը մասամբ տեղափոխել Եվրոպա
27/05/2025 16:32
Կիսվել

Toyota-ն որոշել է արտադրությունը մասամբ տեղափոխել Եվրոպա

Ճապոնական ավտոհսկան որոշում է կայացրել մասամբ տեղափոխել GR Corolla սպորտային ավտոմեքենաների արտադրությունը Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ընկերությունը մոտ 56 միլիոն դոլար կներդնի նոր արտադրական գծի կառուցման համար: Արտադրանքը կարտահանվի Հյուսիսային Ամերիկա: Տարեկան նախատեսվում է թողարկել շուրջ 10 հազար ավտոմեքենա: Toyota-ն հույս ունի այս քայլով արդյունավետորեն օգտագործել Մեծ Բրիտանիայի ավելորդ արտադրական հզորությունները։

Ռեգո Ինշուրանս

Աղբյուրները նշում են, որ այս որոշումը չի հանդիսանում պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությանը՝ ավտոմեքենաների ներկրման տուրքերով պայմանավորված։

Միաժամանակ՝ հայտնի է, որ Սպիտակ տունը համաձայնել է նվազեցնել Մեծ Բրիտանիայից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը մինչև 10%, մինչդեռ Ճապոնիան դեռ փորձում է հասնել 25%-անոց մաքսատուրքի վերացմանը, որը կիրառվում է ավտոմեքենաների ներկրման վրա։

Հաշվարկներով՝ Toyota, Sony, Mizuho և այլ խոշոր ճապոնական ընկերություններ կարող են կրել մինչև 27.6 միլիարդ դոլարի վնաս՝ Վաշինգտոնի մաքսային քաղաքականության հետևանքով։ Իսկ եթե ամերիկյան տնտեսությունը մուտք գործի ռեցեսիայի փուլ, վնասները կարող են ավելի մեծ լինել։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

27/05/2025
դրամ
Դոլար (USD)
384.36
+0.22
Եվրո (EUR)
436.02
-1.25
Ռուբլի (RUR)
4.8037
-0.0143
Լարի (GEL)
140.56
+0.16
41307
+24
Արծաթ
519.94
+0