
ՊԵԿ. Ամփոփ ուղեցույց՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման վերաբերյալ
ՊԵԿ-ն ամփոփ ուղեցույց է հրապարակել նույնականացման միջոցներով դրոշմավորման վերաբերյալ։
Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։ Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, հարկ վճարողի նախաձեռնությամբ, կարելի է իրականացվել նաև մինչև որոշմամբ հաստատված ժամկետները։ Ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունն այսուհետ կարելի է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և ապրանքների վրա առանձին հայաֆիկացման պիտակներ չփակցնել։