MOTOROLA-Ն ՓՈԽԵԼ Է ԻՐ ԼՈԳՈՏԻՊԸ
Բջջային հեռախոսների արտադրության ոլորտում հայտնի Motorola Mobility ընկերությունը փոխել է իր լոգոտիպը, որը արտահայտում է ընկերության «պատկանելիությունը» Google-ին: Այս մասին գրում է ամերիկյան մամուլը:
Նշենք, որ վերջին անգամ Motorola Mobility-ն իր լոգոտիպը փոխել էր 2011 թվականին, երբ առանձացել էր Motorola Solutions խմբից:
Հիշեցնենք, որ Google-ը Motorola ընկերությունը ձեռք է բերել 2012 թվականին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 12,5 մլրդ ԱՄՆ դոլար: