Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
28/06/2013 11:23
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանի քաղաքապետարանում մայրաքաղաքում գործող զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում, որի ժամանակ քննարկվել են Երևանի բրենդավորմանն առնչվող հարցեր։  Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային և զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային և տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։ 

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Երևանի բրենդավորման նախագծի գործընթացի ներկա փուլը, քննարկել տարածքային բրենդավորման անհրաժեշտությունը հատկապես զբոսաշրջության զարգացման բնագավառում, ինչպես նաև փորձի փոխանակումը։ Մասնակիցները նաև կարծիքներ ու առաջարկություններ են ներկայացրել Երևան քաղաքի բրենդավորման վերաբերյալ։

Բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը հանդիպում-քննարկման մասնակիցներին է ներկայացրել տարածքային բրենդինգի չափանիշները և դրա անհրաժեշտությունը 21-րդ դարի քաղաքների զարգացման գործընթացում։

Նշենք, որ Երևանի բրենդավորման նախագիծը տարածքային բրենդավորման ծավալուն և լայնամասշտաբ գործընթաց է, որը 2013թ. մարտ ամսից իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, INSTID ընկերության մասնագետների և Մաևտիկա բրենդինգային գործակալության՝ Հայաստանում INSTID միջազգային ընկերության ներկայացուցչի  համատեղ աշխատանքների արդյունքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75