Տնտեսական

USD BUY - 384.00+0.50 USD SELL - 387.50+0.50
EUR BUY - 437.00-1.00 EUR SELL - 445.00-1.00
OIL:  BRENT - 76.47-0.42 WTI - 75.10-0.20
COMEX:  GOLD - 3390.60-0.56 SILVER - 36.79-1.50
COMEX:  PLATINUM - 1339.70+5.70
LME:  ALUMINIUM - 2547.00-0.14 COPPER - 9655.50-0.14
LME:  NICKEL - 15053.00+0.86 TIN - 32354.00+0.27
LME:  LEAD - 1993.00+0.86 ZINC - 2636.50-0.08
FOREX:  USD/JPY - 145.05-0.03 EUR/GBP - 1.1467-0.26
FOREX:  EUR/USD - 1.1467-0.26 GBP/USD - 1.3409-0.19
STOCKS RUS:  RTSI - 1117.27+0.10
STOCKS US: DOW JONES - 42171.66-0.10 NASDAQ - 19546.27+0.13
STOCKS US: S&P 500 - 5980.87-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 38885.15+0.90 TOPIX - 2808.35+0.77
STOCKS CHINA:  HANG SENG - 23710.69-1.12 SSEC - 3388.81+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 8843.47+0.11 CAC40 - 7656.12-0.36
STOCKS EUR:  DAX - 23317.81-0.50
18/06/2025  CBA:  USD - 384.44+0.16 GBP - 516.61-4.36
18/06/2025  CBA:  EURO - 441.8-2.74
18/06/2025  CBA:  GOLD - 41881-96 SILVER - 458.12+8.71
Fed-ի ղեկավարը հայտարարել է ԱՄՆ-ում սպասվող գների աճի մասին
19/06/2025 13:48
Կիսվել

Fed-ի ղեկավարը հայտարարել է ԱՄՆ-ում սպասվող գների աճի մասին

Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը մոտ ժամանակներս կբերեն զգալի գնաճի: Այս մասին հայտնել է Ամերիկյան Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը։ Այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում տոկոսադրույքները չնվազեցնելու որոշման մեկնաբանության շրջանակում։

Փաուելի խոսքով՝ գների աճը սպասվում է արդեն այս ամռանը։

«Ի վերջո, մաքսատուրքերի դիմաց ստիպված կլինեն վճարել, և այդ ծախսերի մի մասը կընկնի վերջնական սպառողի վրա», – ընդգծել է նա:

Գնաճի ցուցանիշի մի փոքր աճի մասին նշված է նաև Fed-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է նիստի արդյունքներով։ Այդ նիստում որոշում է ընդունվել պահպանել հաշվարկային տոկոսադրույքը տարեկան 4.25-4.5%-ի սահմաններում։

Այսպիսով, Fed-ը կրկին չի արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին՝ իջեցնել տոկոսադրույքները։ Վերջինս վերջերս պարբերաբար հանդես է գալիս նման պահանջով։ Նախօրեին նա կանխատեսել էր այս որոշումը և Փաուելին անվանել «հիմար»։

Հիշեցնենք՝ 2024 թվականին կարգավորող մարմինը մի քանի անգամ իջեցրել էր տոկոսադրույքը՝ հասցնելով այն ներկայիս մակարդակին, սակայն Թրամփի իշխանության գալուց հետո Դաշնային պահուստային համակարգը դադարեց նման քայլեր ձեռնարկել։ Արդեն հունվարին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, ինչպես և այժմ, նշվում էր աշխատանքային շուկայի կայուն վիճակի և գների աճի նույն միտումների մասին։ Իսկ ապրիլից ի վեր տնտեսական զարգացման գործոնների շարքում հայտնվեց նաև առևտրային պատերազմը, որն, ինչպես նշում են փորձագետները, աստիճանաբար դարձել է ԱՄՆ-ի համար սովորական երևույթ։

18/06/2025
դրամ
Դոլար (USD)
384.44
+0.16
Եվրո (EUR)
441.8
-2.74
Ռուբլի (RUR)
4.9155
+0.0258
Լարի (GEL)
141.08
+0.12
41881
-96
Արծաթ
458.12
+8.71