ՓՈՐՁ Է ԱՐՎԵԼ ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾԵԼ 26 ՀԱԶԱՐ ՀԱՏ ՄԵԿ ՕՐԱԿԱՆ ՀԱՎԻ ՃՈՒՏ
Հունիսի 30-ին Ագարակի մաքսակետով Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 26.000 հատ մեկ օրական հավի ճուտ:
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով, որ առկա է ծառայության պետի 2011թ. հոկտեմբերի 20-ի N 42-Ա հրամանը՝ «Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելելու մասին», բեռի ներմուծումը չի թույլատրվել, և այն հետ է ուղարկվել: