
ԲԻԶՆԵՍ ԱՍՈՒՅԹ 03/07/13 – ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹ
Գինն այն է, ինչ վճարում ես, արժեքը` ինչ ստանում:
Ուորեն Էդուարդ Բաֆեթ (ծնվ. 1930)` ամերիկյան գործարար: Աշխարհի ամենահայտնի ներդրողներից և ամենահարուստ մարդկանցից մեկն է: Forbes 2013 ամենահարուստ մարդկանց ցուցակում Բաֆֆեթը երրորդն է, կարողությունը` 53,5 միլիարդ դոլար:
Առաջին գումարն աշխատել է 6 տարեկանում` Coca-Cola-յի վաճառքից: Բորսայում առաջին գործարքն իրականացրել է 11 տարեկանում: 2010թ.-ի հունիսին 37 միլիարդ դոլար է նվիրաբերել 5 տարբեր բարեգործական հիմնադրամի: Սա պատմությանը հայտնի ամենամեծ բարեգործական նվիրաբերությունն է: