Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-1.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00-0.50
OIL:  BRENT - 79.24+1.23 WTI - 74.92+0.54
COMEX:  GOLD - 4267.00+3.33 SILVER - 62.10+3.40
COMEX:  PLATINUM - 1765.90-0.21
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.68+0.12 EUR/GBP - 1.1548+0.11
FOREX:  EUR/USD - 1.1548+0.11 GBP/USD - 1.3459+0.04
STOCKS RUS:  RTSI - 895.93+1.68
STOCKS US: DOW JONES - 54349.12+0.49 NASDAQ - 26363.44-0.83
STOCKS US: S&P 500 - 7723.55-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10888.30+0.08 CAC40 - 8669.30+0.03
STOCKS EUR:  DAX - 26126.30-0.29
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
2024 թվականին հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) համաշխարհային առևտուրը նվազել է՝ ավելի քան տասը տարի շարունակվող անընդմեջ աճից հետո
27/06/2025 18:16
Կիսվել

2024 թվականին հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) համաշխարհային առևտուրը նվազել է՝ ավելի քան տասը տարի շարունակվող անընդմեջ աճից հետո

2024 թվականին հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) համաշխարհային առևտուրը նվազել է (0.7%-ով)՝ ավելի քան տասնամյակ շարունակվող անընդմեջ աճից հետո։ Այս մասին նշվում է Energy Institute-ի՝ համաշխարհային էներգետիկայի վիճակագրական վերանայման մեջ։

EI-ի դիտարկումների համաձայն՝ հեղուկացված բնական գազի համաշխարհային առևտուրը վերջին անգամ նվազել է 2012 թվականին (1%-ով), իսկ դրանից հետո սկսվել է անընդհատ աճ, որը 2019 թվականին գերազանցել է 12%-ը։

Ըստ վերջին հաշվետվության՝ 2024 թվականին հեղուկացված բնական գազի շուկան կազմել է 544.1 միլիարդ խմ կամ 418 միլիոն տոննա, այն դեպքում երբ 2023 թվականին այն կազմել էր 547 միլիարդ խմ կամ 420 միլիոն տոննա հեղուկացված ձևով:

Զեկույցում առաջարկի կողմի ամենամեծ փոփոխություններից են այն տվյալները, որ Ռուսաստանի կողմից արտահանման ծավալն աճել է 2.3 միլիարդ խմ-ով, մինչդեռ Եգիպտոսը նվազեցրել է իր արտահանումը 4 միլիարդ խմ-ով։

Ինչ վերաբերում է պահանջարկին՝ ապա Եվրոպայի երկրներում (ներառյալ Մեծ Բրիտանիան և Թուրքիան) ներմուծման ծավալը նվազել է 34 միլիարդ խմ-ով։ Չինաստանն ավելացրել է ներմուծումը 7.4 միլիարդ խմ-ով, իսկ Հնդկաստանը՝ 7.5 միլիարդ խմ-ով։ Եգիպտոսը փոխել է իր դիրքը՝ արտահանողից վերածվելով ներմուծողի՝ ներմուծելով 3.9 միլիարդ խմ։

EI-ի վերլուծությունը հակասում է Shell-ի ավելի վաղ հրապարակած հաշվարկներին, որն իր տարեկան ոլորտային վերանայման մեջ պնդում էր, որ աշխարհի ՀԲԳ (հեղուկացված բնական գազի) շուկան, հակառակը, 2024 թվականին աճել է՝ ավելանալով 2 մլն տոննայով՝ հասնելով 407 մլն տոննայի։

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03