ՎԱՐՉԱՊԵՏ .«ԵԿԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Եկել է պատասխան տալու ժամանակը: Նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ այսօրվա կառավարության նիստի շրջանակներում անդրադառնալով ՀՀ պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսման խնդրին:
«Այսուհետև մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ», – ասել է վարչապետը՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարելով այսուհետ վերահսկողական ծառայության բոլոր բացահայտումները ու ակտերն անհապաղ ուղարկել իրավապահ մարմիններին և միևնույն ժամանակ պարբերաբար, տարեկան ծրագրին համահունչ, հենց հերթական ստուգումն ավարտվի, ակտերը կազմել, հանրությանը ներկայացնել դրանց արդյունքները: