Տնտեսական

USD BUY - 384.00+1.00 USD SELL - 386.50+0.50
EUR BUY - 448.00+2.00 EUR SELL - 457.00+2.00
OIL:  BRENT - 66.40-1.83 WTI - 64.76-0.74
COMEX:  GOLD - 3332.80+0.82 SILVER - 35.85-0.55
COMEX:  PLATINUM - 1356.60-1.31
LME:  ALUMINIUM - 2595.00+0.45 COPPER - 9878.00-0.22
LME:  NICKEL - 15245.00+0.24 TIN - 33762.00+0.04
LME:  LEAD - 2044.00+0.27 ZINC - 2779.00+0.40
FOREX:  USD/JPY - 143.84+0.00 EUR/GBP - 1.1792+0.37
FOREX:  EUR/USD - 1.1792+0.37 GBP/USD - 1.3742+0.06
STOCKS RUS:  RTSI - 1142.24+1.39
STOCKS US: DOW JONES - 44094.77+0.63 NASDAQ - 20369.73+0.47
STOCKS US: S&P 500 - 6204.95+0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 40487.39+0.84 TOPIX - 2852.84+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 24072.28-0.87 SSEC - 3444.43+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8760.96-0.43 CAC40 - 7665.91-0.33
STOCKS EUR:  DAX - 23909.61-0.51
30/06/2025  CBA:  USD - 384.47+0.15 GBP - 526.8-0.76
30/06/2025  CBA:  EURO - 450.83+0.6
30/06/2025  CBA:  GOLD - 40442-564 SILVER - 444.75-7.36
Մալայզիայի տվյալների կենտրոնները բախվում են բարձրացող էլեկտրաէներգիայի ծախսերի և անորոշ սակագնային համակարգի հետ
01/07/2025 12:56
Կիսվել

Մալայզիայի տվյալների կենտրոնները բախվում են բարձրացող էլեկտրաէներգիայի ծախսերի և անորոշ սակագնային համակարգի հետ

Մալայզիայի էներգիա սպառող տվյալների կենտրոնների օպերատորները խուճապով վերագնահատում են իրենց ծախսերն այն բանից հետո, երբ ուժի մեջ մտան սպասվածից բարձր էլեկտրաէներգիայի սակագները: Այս մասին հայտնում են ոլորտի մասնագետները՝ ստվեր գցելով Հարավարևելյան Ասիայի այս թվային ներդրումների կենտրոնի հեռանկարների վրա։

Էլեկտրաէներգիայի մրցունակ սակագները, որոնք կազմում են տվյալների կենտրոնների հիմնական գործառնական ծախսերը, Մալայզիային դարձրել են գրավիչ տարածք՝ ի տարբերություն Սինգապուրի: Սա միլիարդավոր դոլարների ներդրումներ է բերել Microsoft-ի, Google-ի և այլ տեխնոլոգիական հսկաների կողմից։

IDram

Դեկտեմբերին հայտարարված սակագնի բարձրացումը, որի մանրամասները հրապարակվեցին անցած ամիս, կարող է խոշոր սպառողների, այդ թվում՝ տվյալների կենտրոնների համար, էլեկտրաէներգիայի ծախսերը ավելացնել մոտ 10-14%-ով:

Անորոշության հիմնական աղբյուրը կապված է աստիճանային սակագնային համակարգում օգտագործվող սանդղակների հետ։ Ըստ ոլորտի մասնագետների՝ խոշոր կենտրոնների մեծ մասն ընկնում է գերբարձր լարման կատեգորիայի մեջ, որտեղ սակագներն ամենաբարձրն են։

Կառավարությունը նախատեսում է ամեն ամիս հայտարարություն անել fuel surcharge-ի վերաբերյալ՝ հաշվի առնելով վառելիքի գների և փոխարժեքի փոփոխությունները։ Հուլիսի 1-ին պետական էլեկտրացանցի օպերատոր Tenaga Nasional Berhad (TNB)-ը իր կայքում նշել է, որ այս ամսվա surcharge-ը 0 է։

Bain & Co խորհրդատվական ընկերության, Google-ի և Սինգապուրի պետական Temasek-ի համատեղ զեկույցի համաձայն՝ մինչև 2027 թվականը Մալայզիան կդառնա տվյալների կենտրոնների էլեկտրաէներգիայի սպառման ամենաարագ աճ ունեցող երկիրը տարածաշրջանում՝ 7%-ից հասնելով 21%-ի։

Equinix-ը, որն ունի երկու կենտրոն Մալայզիայում, ուսումնասիրում է այլընտրանքային էներգիայի տարբեր աղբյուրներ՝ պատրաստվելով սակագների բարձրացմանը:

TNB-ն հրաժարվել է մեկնաբանություններից՝ հղելով հարցումները Մալայզիայի Էներգետիկ հանձնաժողովին, որը դեռ չի արձագանքել։ Վարչապետ Անվար Իբրահիմը պաշտպանել է սակագների բարձրացումը՝ այն անհրաժեշտ համարելով սոցիալական ծախսերն ավելացնելու համար։

Մինչ այժմ Մալայզիան գրավել էր տվյալների կենտրոնների ներդրումները՝ շնորհիվ ցածր սակագների և կայուն էներգետիկ ցանցի։ Սակայն սակագների աճը կարող է ներդրումներն ուղղել դեպի հարևան Վիետնամ և Թաիլանդ: Այս մասին զգուշացրել է Մալայզիայի Տվյալների կենտրոնների ասոցիացիայի նախագահը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/06/2025
դրամ
Դոլար (USD)
384.47
+0.15
Եվրո (EUR)
450.83
+0.6
Ռուբլի (RUR)
4.8983
+0.005
Լարի (GEL)
141.25
+0.14
40442
-564
Արծաթ
444.75
-7.36