Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխում է իր տարբերանշանը
02/07/2025 14:37
Կիսվել

Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխում է իր տարբերանշանը

Bentley-ն ներկայացրել է իր հայտնի «Winged B» տարբերանշանի նորացված տարբերակը։ Սա ընդամենը հինգերորդ դեպքն է՝ երբ փոփոխություն է կատարվում այս հայտնի լոգոյի դիզայնում՝ սկսած ընկերության հիմնադրման տարուց՝ 1919-ից։ Նոր տարբերակը հանրային ցուցադրության կդրվի հուլիսի 8-ին նոր future vision կոնցեպտի ներկայացման ժամանակ, որն իրենից ներկայացնելու է Bentley-ի ապագա դիզայն-ուղղվածությունը։

Նոր «Winged B»-ի դիզայնը ստեղծվել է Ռոբին Փեյջի գլխավորությամբ: Սկզբում անցկացվել է դիզայներական մրցույթ, որտեղ թիմի բոլոր անդամները ներկայացրել են իրենց էսքիզները։ Հաղթել է Յանգ Նամի տարբերակը: Նրա գաղափարը հետագայում հղկվել և մշակվել է մինչև վերջնական տարբերակը։

Ռեգո Ինշուրանս

Նոր էմբլեմը միավորում է նախկին տարբերակների խորհրդանշական դետալները, ինչպես օրինակ՝ ռմբաձև նախշը թևերի ներսում, կենտրոնական մասի B տառը: Սակայն միևնույն ժամանակ, այն ստացել է ավելի ժամանակակից և դինամիկ տեսք։

Նոր դիզայնով թևերը դարձել են ավելի սուր ու արտահայտիչ, ոճով հիշեցնում են գիշատիչ թռչնի թևեր: B տառի տակ գտնվող ներքևի փետուրները հանվել են, ինչի շնորհիվ լոգոն դարձել է ավելի պարզ և լակոնիկ։ B տառը պահպանվել է, սակայն այժմ այն ավելի շատ հիշեցնում է թանկարժեք ժամացույցի թվատախտակ՝ շնորհիվ ապակու և մետաղյա եզրագծի։

Սկզբնական «Winged B» դիզայնը ստեղծվել է 1919-ին Գորդոն Կրոսբիի կողմից: Հաջորդիվ տարբերանշանի դիզայնը թարմացվել է 1931 թվականին, 1990-ականներին և 2002-ին։

Ըստ Bentley-ի՝ 2025 թվականի նոր տարբերակը ամենանշանակալի փոփոխությունն է այս անմիջապես ճանաչելի խորհրդանիշի պատմության մեջ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12