ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԸ
Տեղի է ունեցել հայաստանյան ապահովագրական շուկայի մասնակիցների և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետների կլոր-սեղան հանդիպում, որին մասնակցել են ՀՀ բոլոր ապահովագրական բրոքերների և ապահովագրական ընկերությունների գործադիր տնօրենները:
Հաշտատարի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակներում քննարկվել են ապահովագրական ընկերությունների դեմ հաճախորդների պահանջների քննության ընթացքում ի հայտ եկած վիճահարույց խնդիրները, ԱՊՊԱ-ի և ԱՌՊԱ-ի հետ կապված հիմնահարցերը, պարզաբանումներ տրվել ընկերություններին հուզող այլ հարցերին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հաշտարարի գրասենյակի իրականացրած ծրագրերին և ամփոփված վիճակագրությանը: