
Թրամփը խոստացել է 10% մաքսատուրքեր սահմանել BRICS-ի քաղաքականությանը աջակցելու համար
ԲՐԻԿՍ-ի «հակաամերիկյան» քաղաքականությանը աջակցող ցանկացած երկիր կենթարկվի 10%-ի չափով լրացուցիչ առևտրային մաքսատուրքերի։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«ԲՐԻԿՍ-ի հակաամերիկյան քաղաքականությանը աջակցող ցանկացած երկիր կենթարկվի 10%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքի։ Այս քաղաքականության համար բացառություններ չեն լինի», – գրել է Թրամփը։