Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
07/07/2025 13:21
Կիսվել

ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին

ԱրարատԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովին՝ «Մասնավոր հատվածի կարողությունների զարգացում՝ կանանց հզորացման սկզբունքների (WEPs) իրականացման համար» խորագրով:

WEPs-ի գրեթե բոլոր սկզբունքները Բանկի գործունեության մաս են կազմել ծրագրին միանալուց դեռևս տարիներ առաջ։

Աշխատաժողովին, որը համախմբել էր տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին, մասնակցել են Հայաստանի 7 առաջատար ընկերություններ ֆինանսաբանկային, ներդրումային, ծառայությունների մատուցման, մարքեթինգային հետազոտությունների և այլ ոլորտներից։ Միջոցառման նպատակն էր զարգացնել մասնավոր հատվածի ներուժը՝ աշխատավայրում, շուկայում և համայնքում գենդերային հավասարության առաջխաղացմանը նպաստելու համար:

Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը․ ի թիվս այլ սկզբունքների, նա ԱրարատԲանկի օրինակով խոսել է մասնավոր հատվածում ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածության  մասին՝ ներկայացնելով նաև վիճակագրական տվյալներ պետական հատվածի վերաբերյալ։

«Ինձ համար պարտավորեցնող էր WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին Հայաստանն ու ԱրարատԲանկը ներկայացնելը։ 2022թ․-ից ի վեր ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի Global Compact պայմանագրին և WEPs կանանց հզորացման սկզբունքներին՝ դառնալով WEPs նախաձեռնությանը միացած այդ տարվա առաջին ֆինանսական հաստատությունը: ԱրարատԲանկում արդեն կիրառվում էին այս ծրագրով սահմանված սկզբունքները, որոնք ուղենիշ են՝ ինչպես հավասարապես վերաբերվել կանանց և տղամարդկանց աշխատավայրում աշխատավարձի, առաջխաղացման և այլ առումներով: Հենց այդ պատճառով որոշում կայացվեց միանալ Կանանց հզորացման ծրագրին և կատարելագործել ներքին գործընթացները»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Կանանց հզորացման սկզբունքները (WEPs) Հայաստանի ձեռնարկությունների համար գործնական և համաշխարհային ճանաչում ունեցող շրջանակ են առաջարկում՝ գենդերային հավասարության առաջխաղացման և ավելի ներառական, կայուն աշխատավայրեր ստեղծելու համար: Այն իրավիճակում, երբ կանանց մասնակցությունը տնտեսական կյանքում դեռևս անհավասար է, WEPs-ը օգնում է լցնել այդ բացը՝ խթանելով առաջնորդության հնարավորությունները, հավասար վարձատրությունը և անվտանգ աշխատանքային միջավայրը: ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը Հայաստանում ակտիվորեն աջակցում է այս գործընթացներին՝ ներգրավելով մասնավոր հատվածը, քաջալերելով ընկերություններին դառնալ WEPs-ի ստորագրող կողմեր և տեխնիկական ուղեցույց տրամադրելով՝ այս սկզբունքները վերածելու չափելի գործողությունների, որոնք օգուտ են բերում ինչպես կանանց, այնպես էլ ձեռնարկությունների արդյունավետությանը», – նշել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զարուհի Տոնոյանը։

«Մենք մեկնել էինք Թբիլիսի՝ փոխանակվելու կանանց տնտեսական հզորացման արդյունավետ մեխանիզմների կիրառման փորձով, ընդգծելու դրանց արդյունավետությունը բիզնեսի համար և ստեղծելու նոր գործարար կապեր։ Հատկապես կարևոր էր, որ Հայաստանի պատվիրակությունն ի ցույց դրեց բովանդակալից և օրինակելի փորձառություններ, որոնց վառ օրինակն էր ԱրարատԲանկի զեկույցը։ Բանկում գենդերային հավասարությանն ուղղված գործողությունները ներառում են ոչ միայն հավասար և զարգացող միջավայրի ապահովում կազմակերպության ներսում՝ հստակ մշակված ներքին քաղաքականություններով, առողջապահական և սպորտային փաթեթներով, ճկուն աշխատանքային պայմաններով, խնամող կանանց համար կրճատված աշխատանքային օրերով և անձնական ու մասնագիտական զարգացման հստակ ուղիներով, այլև կազմակերպությունից դուրս՝ կանանց ձեռներեցության խթանման ծրագրերով, համայնքային ներգրավվածության նախաձեռնություններով և հանրության հետ շարունակական իրազեկման աշխատանքներով՝ կանանց տնտեսական մասնակցությունը խթանելու նպատակով»,- նշել է ՄԱԿ-ի WEPs խորհրդատու Նաիրա Մարգարյանը։

Աշխատաժողովի ընթացքում հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչներն ուսումնասիրեցին միջազգային լավագույն փորձը, մասնակցեցին ոլորտային քննարկումներին և մշակեցին գործողությունների ծրագրեր՝ WEPs սկզբունքների արդյունավետ իրականացման նպատակով: Միջոցառումը նաև հնարավորություն տվեց ստեղծել գործընկերային կապեր տարածաշրջանային գործընկերների հետ և խորացնել համագործակցությունը:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52