Ֆինանսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 430.00+1.00 EUR SELL - 436.50+1.50
OIL:  BRENT - 108.12-4.45 WTI - 100.60-3.58
COMEX:  GOLD - 4555.80+0.80 SILVER - 75.58+3.34
COMEX:  PLATINUM - 2011.90+2.15
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.77+0.34 EUR/GBP - 1.172+0.31
FOREX:  EUR/USD - 1.172+0.31 GBP/USD - 1.3567+0.35
STOCKS RUS:  RTSI - 1105.63+1.02
STOCKS US: DOW JONES - 49298.25+0.73 NASDAQ - 25326.13+1.03
STOCKS US: S&P 500 - 7259.22+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.38 TOPIX - 3728.73+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25898.61+0.47 SSEC - 4112.16+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10219.11-1.40 CAC40 - 8062.31+1.08
STOCKS EUR:  DAX - 24401.70+1.71
05/05/2026  CBA:  USD - 370.44-0.34 GBP - 501.65+0.24
05/05/2026  CBA:  EURO - 432.9-1.51
05/05/2026  CBA:  GOLD - 55225+1318 SILVER - 871.09+3.61
ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-մայիս
08/07/2025 12:13
Կիսվել

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-մայիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,202,915.5 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 16.9% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 4.8%-ով և կազմել 300,857.9 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 66.5%-ով և կազմել 236,205.2 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 13.4%-ով և կազմել 84,066.6 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 7.7%-ով և կազմել 47,319.4 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 119%-ով և կազմել 5,168.1 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 38.2%-ով և կազմել 1,936.6 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 18%-ով և կազմել 58,673.1 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 2.8%-ով և կազմել 14,393.0 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 30.8%-ով և կազմել 92,483.7 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 5.8%-ով և կազմել 361,811.9 մլն ՀՀ դրամ։

05/05/2026
դրամ
Դոլար (USD)
370.44
-0.34
Եվրո (EUR)
432.9
-1.51
Ռուբլի (RUR)
4.9006
-0.0372
Լարի (GEL)
137.94
+0.06
55225
+1318
Արծաթ
871.09
+3.61