Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՆԱԽԱՐԱՐԸ «ԽՈՍՏԱՑԵԼ Է» ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
11/07/2013 10:35
Կիսվել

ՆԱԽԱՐԱՐԸ «ԽՈՍՏԱՑԵԼ Է» ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Գազի թանկացման հետևանքով տրանսպորտի սակագների բարձրացումն անխուսափելի է: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ վստահեցնելով, որ նախարարությունն ամեն-ինչ անում է, որ թանկացումը լինի հնարավորինս մինիմալ: Ըստ նախարարի՝ շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ երթուղայինի գները կարող են չորս անգամ թանկանալ, իրատեսական չեն:

Նախարարը տեղեկացրել է, որ տրանսպորտի սակագների բարձրացման հարցերի մասով աշխատանքները շարունակվում են, և քննարկվում է, թե ինչպես կարելի է ապահովել նվազագույն թանկացում:

«Երթուղիներ կլինեն, որտեղ թանկացում ընդհանրապես չի արձանագրվի: Ես խոստանում եմ բոլորին, որ եթե թանկացնենք թեկուզ մեկ դրամով, հավատացեք՝ դա լինելու է նվազագույնը»,- ընդգծել է նախարարը:

Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է նաև նաև, որ մինչ այսօր Տրանսպորտի և կապի նախարարությունը որևէ կազմակերպությունից ուղեվարձը թանկացնելու վերաբերյալ դիմում չի ստացել:

«Եթե դիմում չլինի, ուրեմն թանկացում չի լինի: Երթուղային տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը ուժ չի ունենա, եթե մեզ դիմող չլինի: Մենք հայտարարում ենք մրցույթ, որտեղ գոյություն ունի սակագին: Որպեսզի այսօրվա գործող սակագինը վերանայվի՝ սեփականատերը պետք է դիմի փաստարկներով: Հիմնավոր փաստարկներից մեկն այսօր գազի թանկացումն է: Գազալցակայաններում 10 տոկոսով թանկացումն արդեն կա», – նշել է նախարարը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11