Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Իլոն Մասկը պարզաբանել է, թե ինչպես է Grok չատբոթը գովերգել Հիտլերին
11/07/2025 22:07
Կիսվել

Իլոն Մասկը պարզաբանել է, թե ինչպես է Grok չատբոթը գովերգել Հիտլերին

Իլոն Մասկը փորձել է բացատրել, թե ինչպես իր արհեստական ինտելեկտով (AI) աշխատող Grok չատբոթը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ գովերգելով Ադոլֆ Հիտլերին։

«Grok-ը չափազանց ենթարկվող էր օգտատերերի հուշումներին։ Ձգտում է հաճոյանալ և հեշտությամբ է մանիպուլացվում։ Այդ հարցը արդեն լուծվում է», – գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում:

Սոցցանցերում տարածվել են սքրինշոթ, որում կա Grok-ի պատասխանը՝ եթե մահացած երեխաներին ուրախությամբ ողջունող ծայրահեղականներին քննադատելը ինձ դարձնում է Հիտլեր, ուրեմն տվեք բեղերը։

xAI ընկերությունը՝ Մասկի AI ստարտափը, հայտարարել է, որ աշխատում է «ոչ համապատասխան» պատասխանները համակարգից հեռացնելու վրա։

IDram

ADL-ն (Anti-Defamation League), որը պայքարում է հակասեմականության և այլ խտրականությունների դեմ, հայտնել է, որ սա ծայրահեղական հռետորաբանության խթանում է, որը միայն կուժեղացնի և կխրախուսի հակասեմականության աճը X-ում և այլ հարթակներում։

Միևնույն ժամանակ, Թուրքիայում դատարանը արգելափակել է Grok-ը, քանի որ այն իր պատասխաններում ներառում է վիրավորանքներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Անկարայի գլխավոր դատախազի գրասենյակը սկսել է պաշտոնական քննություն՝ սա դարձնելով Թուրքիայի առաջին արգելքը AI գործիքի նկատմամբ։

Լեհաստանի իշխանություններն էլ Grok-ի՝ լեհ քաղաքական գործիչների, այդ թվում՝ վարչապետ Դոնալդ Տուսկի մասին վիրավորական արտահայտությունների պատճառով բողոք են ներկայացրել Եվրոպական հանձնաժողովին։

Սկանդալը հասունանում է Իլոն Մասկի համար ոչ բարենպաստ ժամանակահատվածում․ X-ի գլխավոր տնօրեն Լինդա Յակարինոն հայտարարել է իր հրաժարականի մասին, ընդամենը երկու տարի այն ղեկավարելուց հետո։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12