Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Tesla Cybertruck-ի վաճառքները կտրուկ նվազել են՝ հասնելով վերջին տարվա ամենացածր կետին
18/07/2025 21:44
Կիսվել

Tesla Cybertruck-ի վաճառքները կտրուկ նվազել են՝ հասնելով վերջին տարվա ամենացածր կետին

Tesla-ի հանրահայտ և հակասական Cybertruck էլեկտրական փիքափը շարունակում է կորցնել իր դիրքերը: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում այն արձանագրել է վաճառքների հերթական՝ երրորդ անընդմեջ անկումը՝ հասնելով վերջին 12 ամսվա ամենացածր մակարդակին։

Cox Automotive ընկերության տվյալներով՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ում վաճառվել է ընդամենը 4,306 միավոր Cybertruck, ինչը թույլ է տվել երկու մրցակից մոդելների առաջ անցնել Tesla-ի փիքափից։

Առաջատարի դիրքը շարունակում է պահպանել Ford F-150 Lightning-ը՝ 5,842 վաճառքով, թեև այս մոդելի վաճառքները նույնպես անկում են ապրել՝ երկրորդ եռամսյակում անընդմեջ։

Մինչդեռ GMC Hummer EV-ի SUV և փիքափ տարբերակների համակցված վաճառքը հասել է 4,508 միավորի, ինչը զգալի աճ է նախորդ եռամսյակի 3,479-ից։ Այսպիսով՝ General Motors-ի արտադրած Hummer EV-ը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Chevrolet Silverado EV-ի վաճառքները նույնպես փոքր-ինչ աճել են՝ հասնելով 3,056 միավորի երկրորդ եռամսյակում։ Սա 673 միավորով ավելին է նախորդ եռամսյակի համեմատ և 860 միավորով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վաճառքի ցուցակում ամենավատ ցուցանիշը գրանցել է Rivian R1T-ը։ Երկրորդ եռամսյակում վաճառվել է ընդամենը 1,752 միավոր, ինչը ընդամենը 25 միավորի աճ է նախորդ եռամսյակի համեմատ, սակայն 47% անկում՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ (երբ վաճառվել էր 3,309 միավոր)։

Վերադառնալով Tesla Cybertruck-ին՝ մոդելի վաճառքի ընթացիկ ցուցանիշները առայժմ ամենավատն են։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում Cybertruck-ի վաճառքները նվազել են 32%՝ համեմատած առաջին եռամսյակի հետ։ Տարեկան համեմատ՝ անկումը հասել է 50%-ի։

Տարվա առաջին վեց ամիսների ընթացքում վաճառքի ընդհանուր ծավալը նույնպես նվազել է՝ հասնելով 10,712 միավորի, ինչը 7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11,588 միավորից։

Հիշեցնենք, որ Cybertruck-ը ներկայացվել էր 2019-ին՝ որպես կոնցեպտ մոդել։ Այն սերիական արտադրության մեջ մտավ միայն 2023 թվականի վերջին, երբ Tesla-ն խոստանում էր տարեկան մինչև 250,000 միավոր արտադրել։ Սակայն այդ նպատակն այդպես էլ չիրականացվեց. առաջին լիարժեք տարվա արդյունքներով վաճառվել է ընդամենը մոտ 41,000 միավոր։

Ավտոաշարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Ռեգո Ինշուրանս

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72