Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Չինաստանում հերքել են նոր ավտոմեքենաների վերավաճառքը արգելելու պլանները
22/07/2025 12:50
Կիսվել

Չինաստանում հերքել են նոր ավտոմեքենաների վերավաճառքը արգելելու պլանները

Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի պաշտոնական հրատարակությունը՝ Auto Review-ն ճշգրտել է իր հրապարակումը՝ նոր ավտոմեքենաների վերավաճառքը առաջին գրանցումից հետո վեց ամսվա ընթացքում արգելելու մասին։ Խմբագրությունը հայտնել է, որ նախնական տարբերակում կային «ոչ ճիշտ ձևակերպումներ»՝ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և այլ գերատեսչությունների հասցեին։

Հուլիսի 19-ին Auto Review-ն հայտնել էր, թե Չինաստանի իշխանությունները մտադիր են արգելել այսպես կոչված «զրոյական մղոնով» ավտոմեքենաների վերավաճառքը՝ մեքենաներ, որոնք գրանցվել են, սակայն փաստացի չեն շահագործվել։ Սակայն ավելի ուշ հրատարակությունը հեռացրել է այդ պարբերությունը և մեկնաբանել Reuters-ին, որ տվյալները եղել են ոչ ճշգրիտ։ Թարմացված տարբերակում ասվում է, որ նախատեսվում է համագործակցել այլ գերատեսչությունների հետ՝ զրոյական մղոնով օգտագործված ավտոմեքենաների հարցը կարգավորելու և խնդիրը սկզբնաղբյուրի մակարդակով վերահսկելու նպատակով։

Ռեգո Ինշուրանս

Նորացվել է նաև Չինաստանի ավտովաճառողների ասոցիացիայի նախաձեռնության մասին տեղեկատվությունը։ Նախորդ տարբերակում նշվում էր, որ ասոցիացիան առաջարկել է ստեղծել կոդավորման համակարգ՝ օգտագործված մեքենաների արտահանման համար։ Այժմ նշվում է միայն այն, որ կազմակերպությունը մտադիր է «ձևավորել համապատասխան մեխանիզմ»՝ առանց մանրամասների։

Միևնույն ժամանակ, հոդվածի այլ մասերը չեն փոփոխվել։ Մասնավորապես, Auto Review-ն պնդում է, որ Chery-ն և BYD-ը պատրաստվում են խստացնել վերահսկողությունը դիլերների նկատմամբ և պատժել խախտումների համար՝ ներառյալ այն դեպքերը, երբ մեքենաները գրանցվում են մինչև փաստացի վաճառքը։

«Զրոյական մղոնով» մեքենաների վերավաճառքի պրակտիկան լայն տարածում է գտել Չինաստանում՝ արտադրողների միջև սուր մրցակցության ֆոնին։ Դիլերները նախապես ապահովագրում և գրանցում են ավտոմեքենաները՝ մինչև դրանց վաճառքը։ Հետագայում այդ մեքենաները հայտնվում են երկրորդային շուկայում։ Իշխանությունները դժգոհություն են հայտնել այս սխեմայից․ անցած շաբաթ ՉԺՀ կառավարությունը խոստացել է պայքարել էլեկտրամոբիլների շուկայում «անհիմն մրցակցության» դեմ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72