Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
General Motors-ը կրճատել է եռամսյակային զուտ շահույթը մեկ երրորդով
22/07/2025 17:23
Կիսվել

General Motors-ը կրճատել է եռամսյակային զուտ շահույթը մեկ երրորդով

Ամերիկյան ավտոարտադրող General Motors ընկերությունը 2024 թվականի երկրորդ եռամսյակում զուտ շահույթը կրճատել է 35%-ով, իսկ եկամուտը՝ 1.8%-ով, այդուհանդերձ, իրական ցուցանիշները գերազանցել են շուկայի կանխատեսումները։

Ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել է 1.9 միլիարդ դոլար, նախորդ տարվա 2.93 միլիարդի փոխարեն։ Շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով նվազել է 1.91 դոլար՝ նախորդ տարվա 2.55 դոլարի փոխարեն։

Շահույթը՝ առանց միանվագ գործոնների, կազմել է 2.53 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով, ինչը գերազանցել է FactSet-ի հարցման արդյունքում կազմված վերլուծաբանների 2.34 դոլար կանխատեսումը։

GM-ի եռամսյակային եկամուտը նվազել է՝ հասնելով 47.12 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 47,97 միլիարդի փոխարեն: Ընդ որում՝ սա եղել է այն դեպքում, երբ շուկայի միջին կանխատեսումը կազմում էր 45.84 միլիարդ դոլար։

Ռեգո Ինշուրանս

GM-ի ավտոմեքենաների վաճառքները ապրիլ-հունիս ամիսներին աճել են 7.5%-ով՝ կազմելով 1.539 միլիոն միավոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Մերձավոր Արևելք և Աֆրիկա տարածաշրջանում վաճառքներն աճել են 14.8%-ով՝ մինչև 566 հազար ավտոմեքենա։ Հյուսիսային Ամերիկայում աճը կազմել է 6.2%՝ մինչև 878 հազար միավոր, իսկ Հարավային Ամերիկայում նվազել է 14.4%-ով՝ մինչև 95 հազար։

Ընկերությունը հաստատել է 2025 թվականի զուտ շահույթի կանխատեսումը՝ 7.7-9.5 միլիարդ դոլար, իսկ շտկված շահույթի կանխատեսումը 8.25-10 դոլար է՝ մեկ բաժնետոմսի հաշվով։

GM-ը շարունակում է ակնկալել, որ ԱՄՆ-ում ավտոմեքենաների վրա սահմանված բարձրացված ներմուծման մաքսատուրքերի բացասական ազդեցությունը 2025 թվականի ընթացքում կկազմի 4-5 միլիարդ դոլար։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6