Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԵՄ-ում 2025 թվականի առաջին կիսամյակում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 1.9%-ով
25/07/2025 18:08
Կիսվել

ԵՄ-ում 2025 թվականի առաջին կիսամյակում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 1.9%-ով

Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում նոր թեթև ավտոմեքենաների գրանցումները նվազել են 1.9%-ով՝ հասնելով 5.577 միլիոնի՝ նախորդ տարվա 5.684 միլիոնի փոխարեն։

Մասնավորապես, վաճառքները Գերմանիայում նվազել են 4.7%-ով, Իտալիայում՝ 3.6%-ով, Ֆրանսիայում՝ 7.9%-ով, մինչդեռ Իսպանիայում արձանագրվել է 13.9% աճ։

Նոր ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը Եվրոպայում նվազել է 0.9%-ով՝ կազմելով 6.815 մլն միավոր։ Մեծ Բրիտանիայում գրանցվել է 3.5% աճ՝ մինչև 1.04 մլն ավտոմեքենա։

Ռեգո Ինշուրանս

Էլեկտրամեքենաների վաճառքը ԵՄ-ում հունվար-հունիս ամիսներին աճել է 22%-ով՝ հասնելով 869.270 միավորի։

Volkswagen խմբի (ներառյալ Skoda, Audi, Seat, Porsche և այլն) վաճառքը ԵՄ-ում նվազել է 7.8%-ով, Stellantis-ինը՝ 16,1%-ով, Renault-ինը՝ 0.5%-ով։ Գերմանական շքեղ ավտոմեքենաների արտադրող BMW AG-ն ավելացրել է իր վաճառքը 11.6%-ով, իսկ նրա հիմնական մրցակից Mercedes-Benz-ը՝ 2%-ով։

Ճապոնական Toyota Group-ի վաճառքը նվազել է 11%-ով, հարավկորեական Hyundai Group-ինը՝ 11.8%-ով։

Ամերիկյան էլեկտրամեքենաների արտադրող Tesla-ն ԵՄ-ում վաճառել է 20,35 հազար մեքենա՝ 39.5%-ով պակաս, քան անցյալ տարի։

2025 թվականի հունիսին ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 7.3%-ով՝ կազմելով 1.01 միլիոն միավոր։ Միևնույն ժամանակ, էլեկտրամեքենաների գրանցումներն աճել են 7.8%-ով՝ հասնելով 168.490-ի։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6