Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
«Ավտո Գելլրի» ընկերության աջակցությամբ Սևանի ափին անցկացվեց Sevan EV Rally 2025-ը
25/07/2025 20:22
Կիսվել

«Ավտո Գելլրի» ընկերության աջակցությամբ Սևանի ափին անցկացվեց Sevan EV Rally 2025-ը

Հուլիսի 23-ին Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ի շրջանակում անցկացվեց «Sevan EV Rally 2025» մրցաշարը՝ տարածաշրջանի առաջին և ամենամասշտաբային էլեկտրամոբիլային մրցույթը։ Այս տարվա մրցաշարի գլխավոր գործընկերն էր «Ավտո Գելլրի» ընկերությունը:

Մրցույթի նպատակն է խթանել էլեկտրամոբիլների օգտագործումը Հայաստանում՝ միաժամանակ բարձրացնելով հանրության իրազեկվածությունը շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս տարվա միջոցառման շրջանակում մասնակիցները հատուկ ուշադրություն դարձրեցին Սևանա լճի՝ որպես ազգային արժեքի պահպանությանն ու դրա նկատմամբ առավել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։

«Մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ որպես Sevan EV Rally 2025-ի գլխավոր գործընկեր։ Սա ոչ միայն մրցույթ է, այլ հարթակ՝ ցուցադրելու, թե ինչպիսին է շարժման ապագան։ Էլեկտրամոբիլները պարզապես նորաձև միտում չեն․ դրանք կարևոր ներդրում են մաքուր շրջակա միջավայրի և երկրի էկոլոգիապես կայուն զարգացման մեջ», – նշել է «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Մրցաշարին մասնակցում էին ընկերություններ և անհատ վարորդներ՝ շուրջ 30 տարբեր բրենդների 4WD և 2WD քարշակման էլեկտրական մեքենաներով: «Ավտո Գելլրի»-ն հանդես էր գալիս իր կողմից ներկայացվող IM Motors և Saic Maxus ապրանքանիշների էլեկտրամոբիլներով:

Sevan EV Rally 2025-ի քարշակվող 4WD դասում «Ավտո Գելլրի»-ի թիմը, հանդես գալով IM L7 մոդելով, գրավեց առաջին տեղը և դարձավ մրցույթի հաղթող:

Նշում: «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն IM Motors և Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական և ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը և SCANIA-ն։ «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023թ.-ին և ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող կառավարող թիմի կողմից։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88