ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հուլիսի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին:
Նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես` Եվրամիության կողմից իրականացվող նախաձեռնությունների, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Վահրամ Ավանեսյանը դեսպանին վստահեցրել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն իր իրավասությունների և հնարավորությունների սահմաններում կաջակցի այդ ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը: