Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Politico-ն ֆանտաստիկա է համարել ԵՄ-ի՝ ԱՄՆ-ից 750 միլիարդ դոլարի էներգակիրների գնման խոստումը
30/07/2025 12:30
Կիսվել

Politico-ն ֆանտաստիկա է համարել ԵՄ-ի՝ ԱՄՆ-ից 750 միլիարդ դոլարի էներգակիրների գնման խոստումը

ԵՄ-ն՝ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմից խուսափելու նպատակով 750 միլիարդ դոլարի ամերիկյան էներգակիրների գնումների եռամյա խոստումն, ըստ Politico-ի՝ գրեթե անհնար է իրականացնել։ Այս մասին գրում է թերթը՝ հղում անելով փորձագետներին։

Թերթի գնահատմամբ՝ այժմ ԱՄՆ-ից մատակարարումների սահմանափակ լինելը, տեխնիկական խոչընդոտները և Բրյուսելի՝ ներմուծման գործարքների վրա ունեցած անբավարար լիազորությունները նշանակում են, որ այդ նպատակը հասնելը կլինի անհավանական դժվար։

Kpler հումքային գործակալության ավագ վերլուծաբան Լաուրա Փեյջի խոսքով՝ ԵՄ-ի առաջարկած գումարը «բացարձակապես անիրատեսական է և չափազանցված»։

Անցած տարի ԵՄ-ն ծախսել է 375 միլիարդ եվրո էներգակիրների ներմուծման վրա, որից 76 միլիարդը՝ ԱՄՆ-ից։ Ինչպես նշել է Փեյջը, դա նշանակում է, որ ԵՄ-ն պետք է մոտ երեք անգամ ավելացնի ամերիկյան էներգակիրների ներմուծումը առաջիկա երեք տարիների ընթացքում։ Դա էլ կպահանջի հրաժարվել այլ մատակարարներից, օրինակ՝ Նորվեգիայից, որն ավելի էժան գազ է մատակարարում խողովակաշարերով։

Եվրահանձնաժողովի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ անանունության պայմանով, ևս նշել է, որ գործարքի իրականացումը կախված է որոշ «պայմաններից», ինչպիսիք են՝ եվրոպայում հեղուկ գազի բավարար ենթակառուցվածքները և ԱՄՆ-ի կողմից տրանսպորտային հնարավորությունները։ Սակայն նա պնդել է, որ «թվերը վերցված չեն պատահական, այլ հիմնված են համայնքի կարիքների վերլուծության վրա»։

Մեկ այլ մասնագետ հավելել է, որ ԵՄ-ն որպես գործադիր մարմին կարող է աջակցել մատակարարումներին ԱՄՆ-ից, բայց ինքն ուղղակի դերակատարություն չունի էներգակիրների գնումների հարցում։ Ավելի շուտ՝ նա արտահայտում է այն, ինչ «հիմնված է մասնավոր ընկերությունների մտադրությունների վրա»։ Իսկ առայժմ այդ ընկերությունները նման գնումների համար տնտեսական հիմքեր չեն տեսնում:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9