GOOGLE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 13,7% ԱՃ
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Google-ն ապահովել է 3,23 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 13,7%-ով: Այս մասին նշվում է ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է 19%-ով և կազմել 14,11 մլրդ ԱՄՆ դոլար: Հասույթի շուրջ 55%-ը ձևավորվել է ԱՄՆ սահմաններից դուրս:
Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 9,54 ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 11,8%-ով: