
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025թ.-ի հունիսին կազմել է 451.3 մլն դոլար
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025թ.-ի հունիս ամսին կազմել է 451.3 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. հունիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի անկում 14.8 մլն դոլարով կամ 3.4%-ով։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2025թ.-ի հունիսին արձանագրվել է 375.4 մլն դոլար ցուցանիշ։ 2024թ. հունիսի համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի աճ 85 մլն դոլարով կամ 29.3%-ով։
2025թ.-ի հունիս ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 75.9 մլն դոլար։