Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը բարդացրել է Չինաստանի իշխանությունների պայքարը երկրի ներսում գների անկման դեմ
05/08/2025 11:27
Կիսվել

ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը բարդացրել է Չինաստանի իշխանությունների պայքարը երկրի ներսում գների անկման դեմ

ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը դժվարացրել է Չինաստանում գնանկման դեմ պայքարը։

Չինաստանի տնտեսական աճի մոդելը խոցելի է եղել ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերի նկատմամբ։ 2025 թվականի հունիսին ՉԺՀ-ում սպառողական գների աճը կազմել է տարեկան ընդամենը 0.1%։ Արտադրական գներն ընկել են 3.6%-ով: Սա ռեկորդային անկում է՝ 2023 թվականի հուլիսից ի վեր։

Երկրում գներն ընկնում են այն պայմաններում, երբ արտահանողների եկամուտները կրճատվում են։ Նրանք ստիպված են եղել բարդացնել մատակարարման շղթաներն ԱՄՆ ապրանքներ ուղարկելու համար և իջեցնել գները՝ նոր շուկաներում պահանջարկ ապահովելու նպատակով։ Չնայած արտաքինից հաջող դիմակայությանն ԱՄՆ առևտրային քաղաքականությանը՝ չինացի սպառողները տրամադրված են վատատեսորեն և նախընտրում են խնայել, ոչ թե ծախսել։

Չինաստանի արտահանումը արտերկիր 2025 թվականի առաջին կեսին աճել է՝ ԱՄՆ արտահանման կրճատման ֆոնին։ Աճը կազմել է 5.9%, ինչը հնարավոր է դարձել այն երկրների միջոցով մատակարարման հաշվին, որոնց նկատմամբ կիրառվել են ավելի ցածր մաքսատուրքեր՝ ապրանքները ԱՄՆ վերաարտահանելու նպատակով։ Մատակարարման շղթաների վերակազմավորումը և դրանց բարդացումը բիզնեսին ավելի թանկ է նստում, քան ուղիղ առաքումները, ինչն էլ հանգեցնում է եկամուտների կրճատման։ Մեկ այլ պատճառ է նոր շուկաներում մատակարարումների ընդլայնումը և այնտեղ ամրապնդվելը՝ ցածր գների հաշվին։

The Washington Post-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտվել է առևտրային պատերազմում, որը սկսել էր Դոնալդ Թրամփը՝ որպես Սպիտակ տան ղեկավար։ Ամերիկյան տնտեսության աճը կազմել է ընդամենը 1.25%, մինչդեռ չինական տնտեսությանը՝ 5.3%։ ԱՄՆ նախագահը ձախողվել է Չինաստանից զիջումներ կորզելու փորձերում՝ ի տարբերություն այլ երկրների, որոնք համաձայնվել են միլիարդավոր դոլարներ ներդնել ԱՄՆ տնտեսության մեջ և գնել ավելի շատ էներգակիրներ ու զենք։ Միևնույն ժամանակ, ՉԺՀ-ի նախագահը սահմանափակել է ԱՄՆ արտահանվող մետաղների մատակարարումները, ինչը վտանգի տակ է դրել մի շարք արդյունաբերական ճյուղերի լիակատար աշխատանքը՝ սկսած ավտոմեքենաներից մինչև կործանիչներ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08