Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Եվրոպայի գազի պահուստները հասել են 70%-ի
06/08/2025 13:30
Կիսվել

Եվրոպայի գազի պահուստները հասել են 70%-ի

Ըստ Gas Infrastructure Europe հարթակի տվյալների՝ Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարաններում գազի պահուստների մակարդակը հասել է 70%-ի։ Պահեստարանների համալրման գործընթացում պահպանվում է բարձր տեմպ, ինչը հնարավորություն է տալիս վաղաժամ ապահովել պահուստների անհրաժեշտ մակարդակը առաջիկա ձմռանը։

Հուլիսի 4-ի գազային օրվա արդյունքներով (հուլիսի 5-ի առավոտյան տվյալներով), տարածաշրջանում պահուստների միջին մակարդակը կազմել է 69.96%։ Սա 7.8 տոկոսային կետով պակաս է վերջին հինգ տարվա միջին ցուցանիշից։

Տարածաշրջանը պահպանում է օրական ավելի քան 300 միլիոն խմ գազի լցավորման տեմպը (վերջին շաբաթվա միջինը՝ 377 մլն խմ), ինչը թույլ կտա հասնել 90% լցվածության՝ մինչև նոյեմբերի 1-ը, ինչպես պահանջում են ԵՄ կարգավորումները։ Ընդ որում՝ 90%-ի հասնելու համար բավական է օրական 255 մլն խմ գազալցում։

ԵՄ-ն պատրաստվում է առաջիկա ձմռանը՝ շուկայում աճող մրցակցության, վերականգնվող էներգիայի սահմանափակ ռեսուրսների, և «Գազպրոմ»-ի գազի դիտավորությամբ սահմանափակ հասանելիության պայմաններում։ Անցած ջեռուցման սեզոնին Եվրոպան ստիպված էր զգալիորեն օգտագործել պահուստները, քանի որ ձմեռը վերջին չորս տարիների ընթացքում ամենացուրտն էր։ Սեզոնի ավարտին պահուստների մակարդակը իջել էր 34%-ից էլ ցածր։

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92