Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.50
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 66.59+0.26 WTI - 63.35-0.77
COMEX:  GOLD - 3458.20-0.88 SILVER - 38.51+0.05
COMEX:  PLATINUM - 1341.50-1.67
LME:  ALUMINIUM - 2609.00+1.81 COPPER - 9762.00+1.28
LME:  NICKEL - 15156.00+0.88 TIN - 33624.00+1.11
LME:  LEAD - 2007.50+1.72 ZINC - 2827.00+2.50
FOREX:  USD/JPY - 147.72+0.38 EUR/GBP - 1.1639-0.18
FOREX:  EUR/USD - 1.1639-0.18 GBP/USD - 1.3449+0.11
STOCKS RUS:  RTSI - 1154.84+1.17
STOCKS US: DOW JONES - 44175.61+0.47 NASDAQ - 21450.02+0.98
STOCKS US: S&P 500 - 6389.45+0.78
STOCKS JAPAN:  NIKKEI - 41820.48+1.85 TOPIX - 3024.21+1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24858.82-0.89 SSEC - 3635.13-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 9095.73-0.06 CAC40 - 7743.00+0.44
STOCKS EUR:  DAX - 24162.86-0.12
08/08/2025  CBA:  USD - 383.59-0.06 GBP - 515.62+1.03
08/08/2025  CBA:  EURO - 446.35-1.41
08/08/2025  CBA:  GOLD - 41731+139 SILVER - 473.27+7.33
Toyota-ն 2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նվազեցրել է մաքուր շահույթը 37%-ով
07/08/2025 16:53
Կիսվել

Toyota-ն 2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նվազեցրել է մաքուր շահույթը 37%-ով

Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor Corp.-ը 2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նվազեցրել է մաքուր շահույթը 36.9%-ով, սակայն աճ է գրանցել 3.5%-ով եկամտի գծով: Այս մասին ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ հրապարակված տվյալների՝ մաքուր շահույթը կազմել է 841.3 միլիարդ իեն (շուրջ 5.73 միլիարդ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.33 տրիլիոն իենի փոխարեն։

Եկամուտն աճել է՝ հասնելով 12.25 տրիլիոն իենի՝ նախորդ տարվա 11.84 տրիլիոն իենի դիմաց։

Quick գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսել էին մաքուր շահույթի միջին մակարդակը 775.4 միլիարդ իեն, իսկ եկամուտը՝ 12.28 տրիլիոն իեն։

Ռեգո Ինշուրանս

Եռամսյակի ընթացքում Toyota-ն վաճառել է 2.411 միլիոն մեքենա, ինչը 7.1%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Toyota-ն պահպանում է կանխատեսումը, որ 2026 ֆինանսական տարում եկամուտը կկազմի 48.5 տրիլիոն իեն, սակայն մաքուր շահույթի կանխատեսումը նվազեցրել է 3.1 տրիլիոն իենից մինչև 2.66 տրիլիոն իեն։

Ընկերությունն ընդգծում է, որ ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը կարող են բացասաբար ազդել օպերացիոն շահույթի վրա մինչև 1.4 տրիլիոն իենի չափով։

Բացի այդ, Toyota-ն հայտարարել է, որ նախատեսում է նոր գործարան կառուցել Այթինի պրեֆեկտուրայում, որը գործարկվելու է 2030-ականների սկզբին։ Այդտեղ արտադրվելիք մոդելների ցանկը կհստակեցվի ավելի ուշ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

08/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.59
-0.06
Եվրո (EUR)
446.35
-1.41
Ռուբլի (RUR)
4.7985
-0.0128
Լարի (GEL)
142.2
+0
41731
+139
Արծաթ
473.27
+7.33