
Samsung SDI-ն հաստատել է, որ արտադրել է աշխարհում ամենաերկար ընթացք ունեցող էլեկտրամեքենայի մարտկոցները
Այս տարվա հուլիսին Lucid Air Grand Touring էլեկտրամեքենան սերիական էլեկտրամեքենաների մեջ սահմանեց ռեկորդ՝ անցնելով 1205 կմ տարածություն ընդամենը մեկ լիցքավորմամբ՝ Շվեյցարիայից մինչև Գերմանիա։ Գրեթե մեկ ամիս անց Samsung SDI-ն հայտարարեց, որ հենց ինքն է այդ մոդելի մարտկոցների մատակարարը։
Lucid Air-ի մարտկոցը բաղկացած է Samsung 21700 մոդելի գլանաձև էլեմենտներից։ Samsung-ի տեղեկացմամբ՝ մարտկոցը կարող է ընդամենը 16 րոպեում լիցքավորվել այնքան, որ մեքենան անցնի 400 կմ։ Սա հնարավոր է դարձել մարտկոցի կատարելագործված էլեմենտների և արագ լիցքավորման սարքի շնորհիվ։
Samsung SDI-ն և Lucid-ը համագործակցում են 2016 թվականից՝ վերջինիս շուկա մուտք գործելու պահից։ Մարտկոց արտադրող ընկերությունը խոստացել է ամրապնդել կապը ավտոարտադրողի հետ և շարունակել կատարելագործել իր արտադրանքը։
Ի դեպ, մինչ Samsung SDI-ն պատրաստում էր մամուլի հաղորդագրությունը Lucid-ի ռեկորդի մասին, այն արդեն գերազանցվել էր Chevrolet Silverado EV-ի կողմից (թեև առանց Գիննեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների մասնակցության): Մեկ լիցքավորմամբ էլեկտրական պիկապն անցել է 1 059.2 մղոն՝ մոտ 1600 կմ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։