
Tesla-ն ստացել է Տեխասում ռոբոտաքսի ծառայություն գործարկելու արտոնագիր
Ամերիկյան Tesla ընկերությունը ստացել է Տեխասում ռոբոտաքսի ծառայություն գործարկելու լիցենզիա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Արտոնագրի ստացումը պարտադիր է նահանգի նոր օրենքի շրջանակում, որն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ին և տարածվում է ռոբոտաքսի ծառայությունների վրա նույն կերպ, ինչպես այն ծառայությունների, որտեղ ուղևորներին սպասարկում են վարորդներ։
Այս ուղղության կարգավորման համար նոր օրենքը սահմանում է հավելյալ պահանջներ և վերահսկողության միջոցներ։ Մասնավորապես, նախատեսվում է, որ նման տրանսպորտային միջոցները պետք է ապահովագրված լինեն, համալրված լինեն տեսախցիկներով և կարողանան պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Հունիսին Tesla-ն սահմանափակ ռեժիմով գործարկել էր ռոբոտաքսի ծառայությունը Տեխասի Օսթին քաղաքում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։