Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ ԵՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24/07/2013 20:27
Կիսվել

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ ԵՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունն այսօր՝ հուլիսի 24-ին, բարեհաջող ավարտել են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները:

Բանակցությունների յոթերորդ եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Երևանում, որի ընթացքում բանակցող կողմերը համաձայնություն են ձեռք բերել Համաձայնագրի առանցքային բաղադրիչների վերաբերյալ, ինչը թույլ կտա ձևավորել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբեությունների նոր շրջանակ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Մամուլի և տեղեկատվության բաժնից տեղեկացնում են, որ ԽՀԱԱԳ-ն հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի տնեսական ինտեգրումը Եվրամիությանը՝ Եվրոպական և տեղական ապրանքների և ծառայությունների համար ապահովելով մատչելի մուտք դեպի երկու շուկաներ: Բարեփոխումները թույլ կտան Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին: 

Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռու ապագայում Հայաստանի տնտեսությունը կարող է ստանալ տարեկան լրացուցիչ 146 միլիոն եվրո՝ ապահովելով 2.3% ՀՆԱ աճ: Դա հնարավոր դարձնելու հիմնական նախադրյալը ոչ սակագնային պայմանների վերացումն է: ԵՄ-ն իր կողմից ակնկալում է ձեռք բերել շուրջ 74 միլիոն եվրոյի շահույթ:

Նշվում է, որ ԽՀԱԱԳ-ն խիստ նպաստավոր կլինի Հայաստանի աևտրի համար: Ակնկալվում է 15.2% ներմուծման և 8.2% արտահանման աճ, որը ապագայում զգալի կկարգավորի Հայաստանի առևտրային հավասարակշությունը:

Նշենք, որ Եվրոպական միությունը սկսել է Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները 2010 թվականի հուլիսին: Գործընթացի նպատակն էր փոխարինել Համագործակցության և գործընկերության համաձայնագիրը հարաբերությունների ավելի ընդլայնված շրջանակով: Այս համաձայնագրի առևտրին առնչվող հատվածի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2012թ.-ի մայիսին: Բանակցությունների յոթ փուլերի արդյունքում, 2013 թվականի հուլիսի 24-ին ձեռք է բերվել վերջանական համաձայնություն: Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցում ԵՄ անդամ պետություններին կներկայացնի ԽՀԱԱԳ համաձայնագրի տեքստը, որի շուրջ ընթանում էին բանակցությունները: Այնուհետև ԵՄ-ն ու Հայաստանը կիրականացնեն հետագա քայլերը՝ պաշտոնապես արձանագրելով ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ավարտը:

ԵՄ-ը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է՝ ընգրկելով իր առևտրի շուրջ 32 տոկոսը: 2012 թվականի ընթացքում ապրանքների երկկողմանի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 951 միլիոն եվրո:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52