Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Apple-ը ցանկանում է 2027-ին թողարկել սեղանադիր ռոբոտ՝ Siri-ի վիզուալացված տարբերակով
14/08/2025 15:58
Կիսվել

Apple-ը ցանկանում է 2027-ին թողարկել սեղանադիր ռոբոտ՝ Siri-ի վիզուալացված տարբերակով

Ամերիկյան Apple Inc. ընկերությունը պլանավորում է թողարկել սեղանադիր ռոբոտ՝ Siri-ի վիզուալացված տարբերակով և մի շարք այլ արհեստական բանականության հիմքով պրոդուկտներ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Հավանաբար ռոբոտը կթողարկվի 2027 թվականին: Սեղանադիր ռոբոտը կլինի վիրտուալ ընկեր և հիշեցնում է iPad-ը ոտքի վրա, որը կարող է շրջվել դեպի մարդը և հետևել նրան սենյակում։

Ռոբոտը նախատեսվում է տեղակայել գրասենյակի սեղանին կամ խոհանոցի աշխատանքային մակերեսին՝ օգտագործելով ինչպես բովանդակության սպառում, այնպես էլ առօրյա խնդիրների լուծման համար։

Հիմնական գործառույթներից մեկը լինելու է FaceTime-ի միջոցով տեսազանգեր կատարելը։ Apple-ը նաև թեստավորում է ֆունկցիա, որը թույլ կտա ռոբոտին կառավարել՝ iPhone-ն օգտագործելով որպես վահանակ:

Ռոբոտի հիմնական առանձնահատկությունը լինելու է Siri ձայնային օգնականի ամբողջովին նոր տարբերակը, որը կկարողանա ներգրավվել երկխոսության մեջ մի քանի մարդկանց հետ։ Siri-ն կկարողանա հաղորդակցվել օգտատիրոջ հետ ամբողջ օրվա ընթացքում և հեշտությամբ հիշել տեղեկատվությունը։

IDram

Apple-ը ցանկանում է, որպեսզի ռոբոտը պահպանի մարդկային վարքագիծ: Օրինակ՝ նա կարող է միջամտել ընկերների քննարկմանը երեկոյի պլանների մասին՝ առաջարկելով ռեստորան, ուտեստի բաղադրատոմս կամ քննարկելով ճանապարհորդության պլանավորումը։

Գործող համակարգը կոչվելու է Charismatic (առաջին տարբերակներում այն կոչվում էր Pebble և Rock) և համատեղելու է Apple TV և Apple Watch օպերացիոն համակարգերի առանձնահատկությունները։ Նպատակն է, որ այն կարողանա հարմարեցնել ինտերֆեյսը, ֆունկցիաները և բովանդակությունը օգտատիրոջ նախասիրությունների և տեսախցիկով ճանաչման հիման վրա։

Նոր օպերացիոն համակարգը կառուցվելու է Siri-ի շուրջ, իսկ օգնականին կտրամադրվի վիզուալ տեսք՝ անիմացիոն կերպարների նմանությամբ:

Apple-ի մասնագետները մշակել են Siri-ի երկու տարբերակ՝ սեփական ԱԲ մոդելների և արտաքին տեխնոլոգիաների հիման վրա։ Առաջինը կոչվում է Linwood, երկրորդը՝ Glenwood։

Ենթադրվում է, որ Linwood-ը կարող է պատասխանել օգտատիրոջ հարցերին՝ վերլուծելով նրա անձնական տվյալները։ Սրա թողարկումը նախատեսված է հաջորդ գարնանը։

Apple-ը նաև թեստավորել է Anthropic-ի Claude մոդելը, սակայն դեռ որոշված չէ, թե վերջնական տարբերակում որ մոդելներն են կիրառվելու։

Բացի այդ, սեղանադիր ռոբոտի գործառույթների ստեղծման և թեստավորման համար ակտիվ օգտագործվել են ChatGPT և Google Gemini։

Ռոբոտի նախատիպերը համալրված են հորիզոնական էկրանով՝ մոտ 7 դյույմ անկյան երկարությամբ, ինչպես iPad mini-ն։ Էկրանը կարող է շարժվել մոտ 15 սմ ցանկացած ուղղությամբ՝ շարժական ոտքի միջոցով։

Որոշ Bloomberg աղբյուրներ ռոբոտին անվանում են «Pixar լամպ»՝ հղում անելով անիմացիոն ստուդիայի լոգոյի նմանությանը։ Հունվարին Apple-ը հրապարակել է գիտական աշխատանք լույսի սարքի մասին, որը տեղաշարժվում է ռոբոտիզացիայի միջոցով։

Ընկերությունը նաև մշակում է մի շարք այլ ռոբոտներ, այդ թվում՝ անիվավոր շարժական ռոբոտ, նման Amazon Astro-ին, և ընդհանուր առմամբ քննարվում է նաև մարդանման մոդելների թողարկման հնարավորությունը։

Բացի այդ, Apple-ը ակտիվ մշակել է մեծ մեխանիկական «ձեռք»՝ արտադրական օբյեկտներում կամ խանութներում լրացուցիչ աշխատանքների համար, և նման ռոբոտի ստեղծումը կշարունակվի ևս մի քանի տարի։

Նույն կերպ, ընկերությունը աշխատում է տնային անվտանգության տեսախցիկի վրա, որը կարող է ճանաչել մարդկանց և ավտոմատացնել որոշ գործառույթներ՝ օրինակ, լուսավորությունը անջատել, երբ մարդը դուրս է գալիս սենյակից, կամ նվագարկել երաժշտություն ընտրված ընտանիքի անդամի նախասիրության հիման վրա։

Տեսախցիկը կաշխատի մարտկոցով, որի հզորությունը թույլ կտա մի քանի ամիսից մինչև մեկ տարի առանց լիցքավորման աշխատել։

Apple-ը նաև պլանավորում է հաջորդ տարի թողարկել ավելի բարակ iPhone-ներ նոր դիզայնով։ Բացի այդ, նախատեսվում է ներկայացնել «խելացի» ակնոցներ, ծալովի հեռախոս, հոբելյանական iPhone, նոր ականջակալներ և մեծ ծալովի սարք՝ MacBook-ի և iPad-ի հիբրիդ։

Նույնպես, ընկերությունը պատրաստում է հաջորդ տարի թողարկել Siri-ի վիզուալ նոր դիզայնով տարբերակ՝ iPhone և iPad համար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41