Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Nissan-ն էժանացրել է Ariya-ն՝ Մեծ Բրիտանիայում պետական աջակցություն ստանալու համար
15/08/2025 17:38
Կիսվել

Nissan-ն էժանացրել է Ariya-ն՝ Մեծ Բրիտանիայում պետական աջակցություն ստանալու համար

Էլեկտրամոբիլների շուկան ավելի ու ավելի է հիշեցնում մրցույթ՝ «մնա վերջինը» սկզբունքով, որտեղ ավտոարտադրողները մրցում են, թե ով ավելի արագ կիջեցնի գները։ Որոշ ժամանակ դիտարկելուց հետո Nissan-ը միացավ այս մրցավազքին՝ Մեծ Բրիտանիայում էժանացնելով Ariya քրոսովերը։

Սա պարզապես զեղչ չէ, այլ հատուկ տակտիկա՝ պետական սուբսիդիա ստանալու համար։ Մեծ Բրիտանիայում այն գործում է միայն այն էլեկտրամոբիլների համար, որոնց գինը չի գերազանցում որոշակի շեմ։ Սկզբում Ariya քրոսովերը փոքր-ինչ անցնում էր այդ սահմանը, և գնորդները կարող էին ստանալ միայն մասնակի աջակցություն։ Այժմ Nissan-ը շուկա է դուրս բերել նոր բազային տարբերակ՝ Ariya Shiro, որը տեղավորվում է գնի սահմանաչափում և իրավունք է տալիս սուբսիդիայի ամբողջական չափի տրամադրմանը։

Ռեգո Ինշուրանս

Պետական աջակցության հաշվառմամբ Ariya Shiro-ի մեկնարկային գինը կազմում է 33.630 ֆունտ ստեռլինգ (39.300 եվրո), ինչն ավելի քան 7000 եվրոյով էժան է, քան նախորդ բազային տարբերակը (39.500 ֆունտ ստեռլինգ կամ 46.488 եվրո)։ Այս մոդիֆիկացիան համալրված է 63 կՎտ/ժ մարտկոցով և WLTP ցիկլով կարող է անցնել մինչև 404 կմ։

Նախատեսված սուբսիդիային այժմ ներառվել է նաև 87 կՎտ/ժ մարտկոցով տարբերակը, որի ընթացքի պաշարը WLTP-ի տվյալներով հասնում է մինչև 529 կմ։ Դրա գինը նվազեցվել է մինչև 35.620 ֆունտ ստեռլինգ (41.600 եվրո)։ Միայն ամենաբարձր հագեցվածությամբ տարբերակները՝ լիաքարշակ e-4ORCE-ը և սպորտային Ariya Nismo-ն մնացել են ծրագրից դուրս։

Nissan-ի Մեծ Բրիտանիայի մարքեթինգի տնօրեն Ֆիոնա Մաքքեյի խոսքով՝ սա միայն սկիզբն է։ Այս տարի ընկերությունը կներկայացնի նոր սերնդի Leaf-ը, իսկ 2026-ին՝ էլեկտրական Juke-ը։ Այս մոդելները, ինչպես նաև վերջերս ցուցադրված էլեկտրական Micra-ն, կարտադրվեն Սանդերլենդի գործարանում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6