ԿԲ. ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան արտարժույթի շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.
USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,827,350 ԱՄՆ դոլար՝ 409.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 100,681,865 ԱՄՆ դոլար՝ 410.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,280,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 410.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,226,314 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 410.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,052,551 EUR 540.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 11,857,685 EUR 542.70 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 868,958,046 ՌԴ ռուբլի՝ 12.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 84,163,357 ՌԴ ռուբլի՝ 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: