Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.00-0.50 EUR SELL - 452.00+3.00
OIL:  BRENT - 65.85-1.35 WTI - 63.14-1.10
COMEX:  GOLD - 3381.70-0.23 SILVER - 38.02-0.08
COMEX:  PLATINUM - 1345.20-1.45
LME:  ALUMINIUM - 2607.00-0.48 COPPER - 9773.50+0.08
LME:  NICKEL - 15161.00+0.86 TIN - 33694.00+0.69
LME:  LEAD - 1981.50-0.40 ZINC - 2795.00-1.88
FOREX:  USD/JPY - 147.18+0.01 EUR/GBP - 1.1697+0.31
FOREX:  EUR/USD - 1.1697+0.31 GBP/USD - 1.3551+0.04
STOCKS RUS:  RTSI - 1185.76+0.84
STOCKS US: DOW JONES - 44946.12+0.08 NASDAQ - 21622.98-0.40
STOCKS US: S&P 500 - 6449.80-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 43714.31+0.77 TOPIX - 3120.96+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 25176.85-0.37 SSEC - 3728.03+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 9138.90-0.42 CAC40 - 7923.45+0.67
STOCKS EUR:  DAX - 24359.30-0.07
18/08/2025  CBA:  USD - 383.27+0.17 GBP - 518.87-0.65
18/08/2025  CBA:  EURO - 447.7-0.14
18/08/2025  CBA:  GOLD - 41101-85 SILVER - 464.92-7
2026-ին Ուկրաինան բյուջեի կեսը կծախսի սպառազինության վրա
18/08/2025 18:23
Կիսվել

2026-ին Ուկրաինան բյուջեի կեսը կծախսի սպառազինության վրա

Հաջորդ տարի Ուկրաինայի կառավարությունը բյուջեի միջոցների 50%-ն ուղղելու է սպառազինության արտադրությանն ու գնումներին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Նրա խոսքով՝ Կիևը նախատեսում է 2026-2027-ին ներգրավել 37 միլիարդ դոլար մակրոֆինանսական աջակցություն։ Կառավարության առաջնահերթություններն են՝ պաշտպանությունն, անվտանգությունը, եվրաինտեգրացիան, մակրոֆինանսները, բարեփոխումները և բիզնեսի աջակցությունը։

Հուլիսի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրեց օրենք, որով այս տարվա համար երկրի պաշտպանության և անվտանգության ծախսերը ավելացվում են 412 միլիարդ գրիվնայով (մոտ 10 միլիարդ դոլար)։

Անցած շաբաթ Սվիրիդենկոն նաև հայտնեց, որ ՎԶԵԲ-ը համաձայնել է տրամադրել Կիևին 500 միլիոն եվրո վարկ գազի գնման համար։ Նրա խոսքով՝ այս աջակցությունը «կօգնի երկրին պատրաստվել ջեռուցման սեզոնին և ապահովել տները ջերմությամբ ու լույսով նույնիսկ ձմռան ամենաբարդ օրերին»։

Իսկ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ միայն 2026 թվականին Կիևին պաշտպանական նպատակներով անհրաժեշտ կլինի ոչ պակաս, քան 120 միլիարդ դոլար։ Այդ գումարի զգալի մասը Ուկրաինան հույս ունի ստանալ դաշնակիցներից․ միջոցների կեսը խոստացել են տրամադրել ՆԱՏՕ և ԵՄ անդամ-երկրները։

18/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.27
+0.17
Եվրո (EUR)
447.7
-0.14
Ռուբլի (RUR)
4.7706
-0.0187
Լարի (GEL)
142.16
+0.4
41101
-85
Արծաթ
464.92
-7