ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են նախարար Արմեն Աշոտյանը և ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանը:
Ըստ պաշտոնական հայտարարության՝ հուշագիրը համապարփակ լուծում է առաջարկում որակյալ կադրերի պատրաստման հարցում՝ սկսած նյութատեխնիկական բազայի բարելավումից մինչև վերապատրաստում, մասնագիտությունների առարկայացանկի և դասավանդվող բովանադակության վերանայում, ինչպես նաև լավագույն կադրերին աշխատատեղերով ապահովում: Մեկնարկող նախագծի նպատակն է՝ ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջներին բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց: