«ՍՊԱՅԿԱ». ԴԵՂՁԻ ՄԹԵՐՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԻ ԼԻՆԻ
Դեղձի մթերման առումով որևէ խնդիր չի լինի. «Սպայկա» ընկերությունը պատրաստ է գնել ամբողջ բերքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը՝ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ վերամշակող մի քանի ընկերություններ ևս պատրաստակամություն են հայտնել Տավուշի մարզում իրականացնել մեծածավալ մթերումներ:
Նշենք, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներում արդեն իսկ ակտիվորեն ընթանում են դեղձի մթերման աշխատանքները:
Դեղձի զանգվածային բերքահավաքը կսկսվի առաջիկա 10 օրերին: