Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Շնորհանդեսին ընդառաջ՝ Volkswagen-ը ցույց է տվել նոր T-Roc-ը
20/08/2025 16:50
Կիսվել

Շնորհանդեսին ընդառաջ՝ Volkswagen-ը ցույց է տվել նոր T-Roc-ը

Volkswagen-ի դիզայնի բաժնի ղեկավարն Instagram-ում հրապարակել է երկրորդ սերնդի T-Roc քրոսովերի առաջին պաշտոնական պատկերը։ Լուսանկարում երևում է, որ նորույթը ստացել է ավելի դինամիկ տեսք:

Մոդլի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա շաբաթներին, իսկ հանրային դեբյուտը սպասվում է սեպտեմբերին Մյունխենի ավտոսրահում, որտեղ Volkswagen-ը կներկայացնի նաև կոմպակտ էլեկտրական քրոսովեր ID.2X-ը։

Հաջորդ սերնդի T-Roc-ի գլխավոր նորությունը լինելու է Volkswagen-ի համար նոր տեսակի հիբրիդային համակարգը։ Այն կաշխատի Toyota-ի հիբրիդներին հատուկ սխեմայով՝ թույլ տալով մեքենային շարժվել միայն բենզինով, միայն էլեկտրաշարժիչով կամ համակցված ռեժիմով։ Նման համակարգ հետագայում կստանան նաև Golf և Tiguan մոդելները։

Ռեգո Ինշուրանս

VW-ի ղեկավար Թոմաս Շեֆերը նշել է, որ ընկերությունը որոշել է ներդնել այս տեխնոլոգիան, քանի որ աշխարհի որոշ տարածաշրջաններ արագ տեմպերով անցնում են հիբրիդներին (HEV)։ Մասնավորապես՝ Հարավային Ամերիկայում նման շարժիչային համակարգերի պահանջարկը մեծ է, իսկ հենց այնտեղ և Չինաստանում է արտադրվում T-Roc-ը։ Բացի այդ, ԱՄՆ-ում նույնպես աճել է հետաքրքրությունը հիբրիդների նկատմամբ՝ մարտկոցային էլեկտրամեքենաների (EV) վաճառքների դանդաղման ֆոնին։

Շեֆերը նշել է, որ T-Roc-ից հետո Volkswagen-ը կքննի, թե որ մոդելներում է նպատակահարմար կիրառել հիբրիդային համակարգը։ Սակայն HEV-ի լիարժեք անցում այս պահին չի նախատեսվում։ Թարմացված մոդելային շարքը ներառելու է ինչպես plug-in հիբրիդներ, այնպես էլ ինքնալիցքավորվող տարբերակներ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52