Բիզնես

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69737.69-0.01 TOPIX - 4101.96+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 23616.32+1.14 SSEC - 4041.24-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
06/07/2026  CBA:  USD - 367.47-0.32 GBP - 490.2-0.98
06/07/2026  CBA:  EURO - 419.65-1.36
06/07/2026  CBA:  GOLD - 49197+370 SILVER - 735.57+30.34
Mazda-ն Եվրոպայում գործարկել է սեփական հավելվածը էլեկտրամեքենաների լիցքավորման համար
21/08/2025 11:21
Կիսվել

Mazda-ն Եվրոպայում գործարկել է սեփական հավելվածը էլեկտրամեքենաների լիցքավորման համար

Mazda-ն ներկայացրել է Mazda Charging հավելվածը, որը տրամադրում է հասանելիություն Եվրոպայի հարյուր հազարավոր լիցքավորման կայաններին։ Այն պարունակում է իրական ժամանակում լիցքավորման կայանների հասանելիության և գների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հնարավորություն է տալիս վճարել ծառայության համար։

Ծառայությունը Եվրոպայում կգործարկվի արդեն այս ամիս՝ նոր Mazda6e էլեկտրամեքենայի շնորհանդեսին զուգահեռ։

Mazda Charging-ը մշակվել է Ցյուրիխում հիմնված autoSense ընկերության հետ համագործակցությամբ, որը մասնագիտացած է լիցքավորման թվային լուծումների մեջ։ Եվրոպական գործընկերոջ հետ համագործակցությունը պետք է ապահովի առավել հարմարավետ ծառայություն տեղական շուկաներում։ Ապագայում նախատեսվում է ավելացնել նոր գործառույթներ, օրինակ՝ լիցքավորման արժեքի օպտիմալացում կամ «կանաչ» էներգիայի օգտագործում։

Ռեգո Ինշուրանս

Mazda Charging հավելվածը գտնում է լիցքավորման կայանները և ցույց է տալիս դրանց հասանելիությունը իրական ժամանակում, պարունակում է լիցքավորման հզորությունների և սակագների տվյալներ, կարող է գործարկել և դադարեցնել լիցքավորման սեսիաները, ինչպես նաև անմիջապես հավելվածում ապահովել վճարումը: Հնարավոր են տարբեր վճարային եղանակներ՝ առանց պարտադիր բաժանորդագրության: Հավելվածն աշխատում է մի քանի լեզուներով և տարբեր արժույթներով։

Բացի բջջային հավելվածից, հասանելի է նաև RFID քարտ, որի միջոցով հնարավոր է սկսել և ավարտել լիցքավորումը առանց հեռախոսի։ Օգտագործողներին աջակցությունը տրամադրվում է autoSense ընկերության միջոցով։

Mazda Motor Europe-ի գլխավոր տնօրեն Մարտին տեն Բրինկի խոսքով՝ նոր ծառայության նպատակը լիցքավորման գործընթացը դարձնելն է նույնքան պարզ և բնական, որքան մեքենայի կառավարումը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
-0.32
Եվրո (EUR)
419.65
-1.36
Ռուբլի (RUR)
4.7311
-0.0275
Լարի (GEL)
139.2
-0.09
49197
+370
Արծաթ
735.57
+30.34